Վարչապետի գավաթ
Հայտնի են ՀՀ Վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի հաղթողները
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին 360 հայտ ներկայացրած հեծանվորդներն են։ Կազմ ու պատրաստ սպասում են մեկնարկի ազդարարմանը։ Նրանցից շատերն արդեն երկրորդ անգամ են այս մրցաշարին մասնակցելու, ուժերը չափելու և ունեն իրենք իրենց գերազանցելու ձգտում։ Ահա և այդքան սպասված մեկնարկի պահը։ Հեծանվավազքի մասնակիցները Շողակաթ համայնքի վարչական տարածքից հասնելու են Սևանա…
35 մլն դրամ՝ Վարչապետի գավաթի անցկացման համար
Հոկտեմբերի 30-ին Հայաստանում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը։ Այն անցկացնելու համար Կառավարությունը 35 միլիոն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Այս մասին որոշումն ընդունվեց այսօրվա Կառավարության հերթական նիստում։
«Վարչապետի գավաթ»․ մասնակցության պայմաններն ու մրցանակները
Օգոստոսի 30-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ ««Մրցաշարի նպատակներից են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և…




