«Վարչապետի գավաթ»․ մասնակցության պայմաններն ու մրցանակները

Ամենադիտվածներ

1782

Օգոստոսի 30-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

««Մրցաշարի նպատակներից են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի արմատավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով արդեն հաստատվել են մրցաշարի կանոնակարգը և մասնակցության հայտաձևերը»։

Հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ է բժշկի համապատասխան թույլտվություն։

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին 3 տարվա ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ և միջազգային առաջնությունների:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով և սաղավարտներով: Բացառվում է սպորտային-մրցակցական, էլեկտրական կամ մոտորային հեծանիվներով մասնակցությունը:

Մրցաշարը մեկնարկելու է Շորժա համայնքից, ժամը 13:00-ից։ Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումից մեկ ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով և բժշկի համապատասխան թույլտվությամբ: Հեծանվավազքը կանցկացվի մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի (տարածքը՝ 40 կմ), և երկու տարիքային խմբով.

առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ,

երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

Պահանջվող պայմաններին չհամապատասխանողների մասնակցությունը չի թույլատրվելու:

Նշենք, որ մրցաշարի մասնակիցների անվճար տեղափոխումը կկազմակերպվի սեպտեմբերի 19-ին, ժամը 7:45-ից, «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանից:

Վերադարձը Սևանի կայարանից՝ ժամը 19:00-ին:

Պարգևատրում

Հեծանվավազքի արդյունքները կամփոփվեն մրցման ավարտից անմիջապես հետո:

1-ին տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան 1 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 600 հազար, 3-րդ՝ 400 հազար, 4-րդ՝ 150 հազար, 5-րդ՝ 100 հազար, 6-10-րդ տեղեր՝ 75 հազար, 11-20-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 հազար դրամ։

Երկու տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով։

Բացի դրանից՝ բոլոր մասնակիցները կստանան մարզաշապիկներ և հավաստագրեր:

Մասնակցության հայտ

Մրցաշարին մասնակցելու համար ներկայացվում է հայտ՝ համաձայն կցված ձևի, անձնագրի կամ նույնականացման վկայականի, և մրցաշարին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();