վարչության պետ

  • Վահան Արսենյանը` Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ

    Վահան Արսենյանը` Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ

    Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը: Այս մասին Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 7-ին մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Շնորհավորում եմ: Կարծում եմ, որ այն աշխատանքները, որն ունենք քաղաքապետարանում և համատեղ պետք է ներկայացնենք, Ձեր փորձով հնարավորություն կլինի էլ ավելի արդյունավետ իրականացնել»,-ասաց քաղաքապետը:

  • Քննչական կոմիտեում նոր նշանակում

    Քննչական կոմիտեում նոր նշանակում

    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Հրաչյայի Մարգարյանը 2022 թվականի ապրիլի 18-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ: Կենսագրություն Արմեն Հրաչյայի Մարգարյանը ծնվել է 1988 թվականին: 2010թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:…

  • ՀՔԾ պետն ընդունել է ՀՀ-ում մշտադիտարկում իրականացնող ԵՄ փորձագետներին

    ՀՔԾ պետն ընդունել է ՀՀ-ում մշտադիտարկում իրականացնող ԵՄ փորձագետներին

    ՀՔԾ-ն հայտնում է, որ Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի գործողությունների կատարողականը գնահատելու նպատակով Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնած մշտադիտարկման առաքելության շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը և ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետը հանդիպել են փորձագետներ Մուշեղ…

  • Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է ՊՆ-ից

    Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է ՊՆ-ից

    Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Այս մասին լրատվամիջոցները տեղեկացել են ՊՆ-ից։ Նշենք, որ Հովհաննիսյանը ՊՆ-ում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը։

  • Մահացել է ՀՀ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետը

    Մահացել է ՀՀ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետը

    ՀՀ ՊԵԿ Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Խորը ցավով հայտնում ենք, որ 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է փորձառու մասնագետ, պատասխանատու աշխատակից և գործի նվիրյալ ՀՀ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ Ռաֆայել Սանդոյանը: Նա կարևոր ներդրում է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ: ՊԵԿ անձնակազմը ցավակցություն է հայտնում Ռաֆայել Սանդոյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։…

  • Նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակում է արել

    Նախագահ Արմեն Սարգսյանը նոր նշանակում է արել

    Հուլիսի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Ստեփան Քարտաշյանին նշանակել Հանրապետության նախագահի ռեֆերենտ»,- ասված է հրամանագրում։ Ստեփան Քարտաշյանը նախկինում աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնում և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ…

  • ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները շարունակում են ախտահաման միջոցառումները Հայաստանում(ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները շարունակում են ախտահաման միջոցառումները Հայաստանում(ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է․ «ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ: ՓԾ ստորաբաժանումները առավոտյան ժամը 06:00-ից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 9 մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում»։ ԱԻՆ Երևանի փրկարար վարչության պետ Առնո Հարությունյանը ասել է, որ Երևանի…

  • ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով օպերատիվ շտաբ է ստեղծվել

    ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով օպերատիվ շտաբ է ստեղծվել

    Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման դրույթները Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և արագ արձագանքման նպատակով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ հետևյալ կազմով.…

  • Քաղաքապետարանում 10-ից ավելի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա. Թեհմինա Վարդանյան

    Քաղաքապետարանում 10-ից ավելի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա. Թեհմինա Վարդանյան

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այս հրաժարականների շքերթում ամենահետաքրքրական նախադասությունը` «իր դիմումի համաձայն»-ն է: Քաղաքապետարանում միայն թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ այս իշխանությունները կադրային լուրջ խնդիրներ ունեն, բայց նաև խորը բարդույթ: Իմ լավ ընկերներից մեկը մի օր ներկա…

  • ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

    ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

    ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի անձնակազմի…

  • Արմեն Առստամյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ

    Արմեն Առստամյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Առստամյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն Առստամյանին նշանակել Հայաստանի…

  • Քաղավիացիայի վարչության պետը հեռացել է Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի պատճառով․ «Հրապարակ»

    Քաղավիացիայի վարչության պետը հեռացել է Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի պատճառով․ «Հրապարակ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը: Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, և այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը, սակայն նրան ամեն գնով…

  • Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է Տավուշի մարզային նորանշանակ վարչության պետին

    Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է Տավուշի մարզային նորանշանակ վարչության պետին

    Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզային ոստիկանության աշխատակիցներին ներկայացրեց Տավուշի մարզային նորանշանակ վարչության պետ, գնդապետ՝ Արմեն Գասպարյանին։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր խոսքում նշեց, որ համոզված է՝ այն խնդիրները, որոնք դրված են ոստիկանության առջև, պարոն Գասպարյանը կկատարի Տավուշի մարզում։ -Ես վստահ եմ, որ Տավուշի մարզպետը նույնպես ունի կամք, մեծ ցանկությկուն, պատրաստակամ է աջակցել ոստիկանությանը։ Անօրինական…

  • Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն ազատվել է պաշտոնից

    Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն ազատվել է պաշտոնից

    Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն: «Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003…

  • Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

    Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

    Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դեր ծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2018թ. երկկողմ համագործակցության ոլորտում կատարված աշխատանքները: Համագործակցության հիմնական ուղղություններն են անձնակազմի մարտավարական պատրաստությունը, ռազմական կրթությունը, ռազմական բժշկության, ավիացիայի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություներով…