ՀՀ ՊԵԿ Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Խորը ցավով հայտնում ենք, որ 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է փորձառու մասնագետ, պատասխանատու աշխատակից և գործի նվիրյալ ՀՀ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ Ռաֆայել Սանդոյանը:
Նա կարևոր ներդրում է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ:
ՊԵԿ անձնակազմը ցավակցություն է հայտնում Ռաֆայել Սանդոյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։
