վերին պալատ
Իմ խորին համոզմամբ՝ մենք պետք է անցնենք երկպալատ խորհրդարանական համակարգի․ Աղազարյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր առաջարկով հանդես եկավ՝ ԱԺ ամբիոնից։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը պետք է անցնի երկպալատ խորհրդարանական համակարգի։ Աղազարյանի խոսքով՝ այդ դեպքում բացի իրենց այդ պալատից, ունենում ենք նաև Վերին պալատ, որը, ենթադրենք, բաղկացած է 100 հոգուց։ Նրանցից 50-ը Արցախից են ու «հայրենիքի մեր այս հատվածից», իսկ մյուս…
Թրամփի իմփիչմենթի գործընթացն ավարտվեց․ նա արդարացվեց Սենատում
Փետրվարի 9-ին մեկնարկած՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու 2-րդ գործընթացն ավարտվել է Միացյալ Նահանգների Սենատում․ Թրամփն արդարացվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հիշեցնենք, որ Թրամփը մեղադրվում էր խռովություն հրահրելու համար։ Կոնգրեսի վերին պալատում ԱՄՆ նախկին առաջնորդին արդարացնելուն կողմ է քվեարկվել 57 սենատոր, իսկ 43-ը կողմ են եղել նրան դատապարտելուն։ Ըստ աղբյուրի՝ իմփիչմենթին,…
Արցախի ԱԺ նախագահը դիմել է Ֆրանսիայի Սենատին
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի սենատին Պետությունների և ժողովուրդների համաշխարհային ընտանիք լիիրավ մտնելու՝ արցախահայության տևական պայքարն ամրագրվեց նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևով, որով կոչ էր արվում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այն դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա։ Ձեր կողմից…
Բոլիվիայի նախագահական ընտրությունների արդյունքները պաշտոնապես չեղարկվել են
Բոլիվիայի սենատը ընդունել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ չեղարկում է հոկտեմբերի 20-ի նախագահական ընտրություններում Էվո Մորալեսի հաղթանակը։ Այս մասին նշվում է Վերին պալատի Twitter-ի էջում։ «Համընդհանուր ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2019թ․ հոկտեմբերի 20-ին, և դրանց արդյունքները ճանաչվել են իրավական ուժից զրկված։ Ենթադրվում է, որ կանցկացվեն նոր համընդհանուր ընտրություններ նախագահի, փոխնախագահի, սենատորների, պատգամավորների և ոչ…
Ճապոնիայում երեխաների ֆիզիկական պատիժն արգելող օրինագիծ է ընդունվել
Ճապոնիայի խորհրդարանը օրինագիծ է ընդունել, ըստ որի, ծնողներին և խնամակալներին արգելվում է երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժ կիրառել: Հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Օրինագիծն ուժի մեջ կմտնի 2020-ի ապրիլի 1-ից: Ենթադրվում է, որ իշխանությունները պետք է բացատրական աշխատանք տանեն ծնողների շրջանում, որոնք հաճախ են դիմում դաստիարակության բռնի մեթոդներին:
Արմեն Սարգսյանը հանդիպել է Դարիգա Նազարբաևայի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև տնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Դարիգա Նազարբաևան շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Ալմաթիում կայնալիք Եվրասիական մեդիա ֆորումին մասնակցության և ֆորումի կայացմանը…
Նազարբաևան վստահ չէ՝ ինքը կլինի նախագահի թեկնածու, թե ոչ
Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) խոսնակ, երկրի առաջին նախագահի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների վերաբերյալ որոշումն ընդունելու են քաղաքական կուսակցությունները: «Իրենց թեկնածությունը կարող են առաջադրել երկրի բոլոր քաղաքացիները՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Թեկնածուներին առաջադրելու վերաբերյալ որոշումը կընդունեն քաղաքական կուսակցությունները»,-նշել է Նազարբաևան: Սենատի խոսնակը նաև նշել է, որ ընտրությունների արդյունքները կախված…
Մայք Պոմպեոն քննարկում է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն քննարկում Է ժամանակի ընթացքում պաշտոնաթող լինելու և ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում Կանզասի նահանգից իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը: Հունվարի 20-ին այս մասին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Հեռուստաընկերության տվյալներով՝ Պոմպեոն «կենտրոնացած Է որպես պետքարտուղար իր աշխատանքի վրա, բայց նա ուշադրության Է առնում նրանց կարծիքն, ովքեր իրեն խորհուրդ են տալիս առաջադրելու…








