fbpx
Խորհրդարան

Իմ խորին համոզմամբ՝ մենք պետք է անցնենք երկպալատ խորհրդարանական համակարգի․ Աղազարյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր առաջարկով հանդես եկավ՝ ԱԺ ամբիոնից։

Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը պետք է անցնի երկպալատ խորհրդարանական համակարգի։

Աղազարյանի խոսքով՝ այդ դեպքում բացի իրենց այդ պալատից, ունենում ենք նաև Վերին պալատ, որը, ենթադրենք, բաղկացած է 100 հոգուց։ Նրանցից 50-ը Արցախից են ու «հայրենիքի մեր այս հատվածից», իսկ մյուս 50-ը՝ ամբողջ աշխարհից։

Ըստ պատգամավորի՝ նրանք հավաքվելու են տարին մեկ անգամ և իրականացնելու են ինչ-որ գործառույթներ, որոնց մասին կարելի է մանրամասնել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ