fbpx
Աշխարհ
10:24 24/11/2019

Բոլիվիայի նախագահական ընտրությունների արդյունքները պաշտոնապես չեղարկվել են

Բոլիվիայի սենատը ընդունել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ չեղարկում է հոկտեմբերի 20-ի նախագահական ընտրություններում Էվո Մորալեսի հաղթանակը։ Այս մասին նշվում է Վերին պալատի Twitter-ի էջում։

«Համընդհանուր ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2019թ․ հոկտեմբերի 20-ին, և դրանց արդյունքները ճանաչվել են իրավական ուժից զրկված։ Ենթադրվում է, որ կանցկացվեն նոր համընդհանուր ընտրություններ նախագահի, փոխնախագահի, սենատորների, պատգամավորների և ոչ պետական խորհրդարանական մարմինների ընտրության համար»,-նշվում է փաստաթղթում։

Համաձայն նախագծի՝ որոշվում են նաև ԿԸՀ-ի դեր կատարող գերագույն ընտրական դատարանի նոր ղեկավարության ընտրության ժամկետները։ Դրա նախապատրաստման համար օրենքը հատկացնում է 20 օր։

Փաստաթուղթը կդրվի պատգամավորների պալատի քննարկմանը, իսկ այնուհետև կհաստատվի նախագահի ստորագրությամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ