Վիգեն Չալդրանյան
Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից
Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից: Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կինոակադեմիայի անդամ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: «Վիգեն Չալդրանյանը, որը երկու տարի առաջ էր ընտրվել կինոակադեմիայի նախագահ, ԱՄՆ-ից գրավոր նամակով հրաժարական է ուղարկել: Առողջական խնդիրների պատճառով նա չի կարող շարունակել իր…
Համազգայինի ժամանակավոր տնօրեն նշանակվեց Արման Նավասարդյանը
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականից հետո մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել 6-ամսյա ժամկետով պաշտոնակատար նշանակել Արման Նավասարդյանին, որից հետո, օրենքի համաձայն, տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։ Նավասարյանը ասաց, որ թատրոնի ներսում մրցակիցներ չունի: Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար ոչ ոք չի…
Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը, դերասանները դադարեցնում են գործադուլը, որը սկսել էին դեկտեմբերի 1-ից։ Նրանց պահանջը՝ թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը հրաժարական տա, կատարված է։ «Այո, դադարեցնում ենք գործադուլը, քանի որ մեր պահանջը հրաժարականն էր։ Սպասում ենք հետագա որոշումների»,- Panorama.am-ին ասաց թատրոնի դերասան Արման Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, թե դադարեցնո՞ւմ եք գործադուլը, քանի որ Վիգեն…
Համազգային թատրոնի դերասանները շարունակում են գործադուլը
Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը շարունակում է դեկտեմբերի 1-ից հայտարարած անժամկետ գործադուլը` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Հայտնում է 168.am-ը։ «Արմենպրես»-ի թղթակիցը թատրոնի դերասաններ Տաթև Ղազարյանից և Գագիկ Մադոյանից հետաքրքրվեց, թե գործադուլի մեկնարկից մինչ օրս դեպքերի ի՞նչ զարգացում է տեղի ունեցել, արդյոք ստեղծագործական կազմը հանդիպե՞լ է նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ, եղե՞լ են քննարկումներ:…
Համազգային թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի 18 դերասանից բաղկացած ստեղծագործական կազմը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարում` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Նրանք տնօրենի պաշտոնում ցանկանում են տեսնել դերասան Արման Նավասարդյանին, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում` դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին: Օր առաջ և՛ դերասանները, և՛ Վիգեն Չալդրանյանը հանդիպել են ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի…





