վիճակախաղեր
Հայաստանի Հանրապետության Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) վարույթներ է հարուցել մի շարք ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործող ընկերությունների նկատմամբ։ Գործողությունը նպատակ ունի բացահայտել անբարեխիղճ մրցակցության և հասարակության մոլորեցման դեպքերը՝ կապված օգտատերերին և ոչ օգտատերերին գովազդային հաղորդագրությունների ուղարկման հետ։ ՄՊՀ-ն հայտնում է, որ GOODWIN, ADJARABET, VBET և TOTOGAMING ընկերությունների անունից գովազդային հաղորդագրություններ ստացող քաղաքացիները, որոնք…
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագիծը։ Գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ռադիո- կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները…
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մայիսի 22-ին հրավիրված նիստում քննության է առել տնտեսության, վիճակախաղերի և հարկային ոլորտներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը: ՀՀ տնտեսական զարգացման և…
Կառավարությունը որոշեց ընդլայնել շահումով խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, խաղատները, վիճակախաղերը և տոտալիզատորները գովազդելու համար օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես նաև սահմանափակումները խախտելու համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։ Գովազդը արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով։ Լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է…
Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ քիչ առաջ շրջանառության մեջ է դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «ՀՀ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցկայաններում և տարբեր…