վիրավորներ
Մենք ապահովում ենք մեր վիրավորների ամբողջական բժշկական օգնությունը․ Ավանեսյան
Առողջապահության համակարգն ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի, և մենք թե՛ տեղերում՝ մեր մարզային ԲԿ-ներում, թե՛ Երևանում ապահովում ենք մեր վիրավորների ամբողջական բժշկական օգնությունը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Բոլոր ԲԿ-ները համալրվել են դեղորայքով, բժշկական նշանակության անհրաժեշտ պարագաներով, մասնագիտական թիմերով, նաև շտապօգնության բրիգադներով: Իհարկե մենք ակտիվ կապի մեջ ենք…
Սուրմալուում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 51-ի
ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի: «Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում: Առողջապահության նախարարությունն անդրադարձել է ՊՇՌ թեստերի էժանացման մասին հարցին Առողջապահության նախարարությունը պարզաբանում է․․․ Կա 1…
Նիգավանում կրակոցներ են հնչել, որի հետևանքով կան վիրավորներ ու զոհ
Հունիսի 19-ին՝ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Ոստիկանությունը հայտնում…
Գյումրիում բախվել է 3 ավտոմեքենա. Վիրավորների մեջ կան ՌԴ քաղաքացիներ
հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: ժամը 15:35-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցի 1 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ, 33-ամյա Միսակ Ղ.-ի վարած BMW մակնիշի, 34-ամյա Վահան Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 59-ամյա Գագիկ Խ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարից Mercedes-ի ուևղոր, Շիրակի մարզի բնակիչ,…
Իսակովի պողոտայում Mercedes-ը բախվել է կայանված BMW-ին. կան վիրավորներ
Մայիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Mercedes C500 և BMW 3 մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց մեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։ Բժիշկները, վիրավորներին մինչև…
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին․ կան զոհեր ու վիրավորներ
Իսրայելական զինված ուժերը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մատույցների մոտ ավիահարվածներ է հասցրել։ Այս մասին հայտնել են Սիրիայի ՊՆ-ից։ Նշվում է, որ հարվածների հետևանքով զոհվել են 4 զինվորականներ, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշվում է նաև նյութական վնասների մասին։ Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ սիրիական ուժերը հետ են մղել իսրայելական հարձակումը։
Հնդկաստանի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել․ կա առնվազն 6 զոհ
Հնդկաստանի Էլուրու քաղաքում գտնվող պոլիմերային հիմքով քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին տեղեկանում ենք ANI գործակալության տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ հրդեհին զոհ է դարձել 6 մարդ, ևս 12-ը տուժել են ու տեղափոխվել հիվանդանոց։ Հրդեհի բռնկման պահին գործարանում եղել է 18 մարդ։ Ըստ աղբյուրի՝ հրդեհը տեղի է ունեցել…
ԱՄՆ-ում մոտ 40 մեքենա բախվել են իրար․ կան զոհեր ու 10-նյակ վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկայի Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում զանգվածային ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Նշվում է, որ վթարի տեղի է ունեցել նահանգի հյուսիս-արևելքում գտնվող մայրուղիներից մեկի վրա․ միմյանց են բախվել մոտ 40 մեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ։ Ըստ աղբյուրի՝ նման զանգվածային վթարի պատճառ են դարձել առատ տեղումներն…
Զինված հարձակում Մեքսիկայում․ կա մոտ 20 զոհ
Զինված հարձակում է տեղի ունեցել Մեքսիկայի Միչոականի նահանգում, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է El Universal թերթը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Մի խումբ մարդիկ՝ զենքերով, մուտք են գործել Լաս Տինախաս բնակավայրի շենքերից մեկը, որտեղ աքլորներով կռիվներ են անցկացվում, և կրակ են բացել։ Ըստ աղբյուրի՝ իրապահները շենքում…
Հրթիռակոծվել է Խարկովը․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
Ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնը, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնել է նահանգապետ Օլեգ Սինեգուբովը։ Նշվում է, որ ռուսները թիրախավորել են նաև բնակելի թաղամասերն ու շրջանային վարչակազմի շենքը։ Ըստ աղբյուրի՝ հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 21, վիրավորվել՝ 112 մարդ։ Սա տեղի է ունեցել վերջին 24 ժամերի ընթացքում։…
Օդեսայում ռմբակոծության հետևանքով 6 մարդ է զոհվել, 19 հոգի անհետ կորած է
Ռուսաստանի իրականացրած ռմբակոծման հետևանքով միայն Օդեսայի Պոդոլսկ քաղաքում արդեն կա 6 զոհ, 7 վիրավոր ու 19 անհետ կորած։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ Նշվում է նաև Մարիոպոլում, Պրեոբրաժենկայում, ինչպես նաև Բրովարսկոյ թիվ 161 զինվորական ավանում մեկական զոհի մասին։ Կան նաև տվյալներ 10-ից ավել վիրավորների մասին։ Տվյալները ճշգրտվում են։
Սահմանին զոհեր ունենք․ ևս 2-ը վիրավոր են
Այսօր՝ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնված 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնված 2002թ.)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Ադրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում կրակ են բացել․ ունենք մեկ վիրավոր ՊՆ-ում կարդային ջարդ տեղի…
Ալմաթիում վերսկսվել են կրակոցները
Ալմաթիում զինված մարդիկ թալանում են խանութներն ու ցուցափեղկերը, կենտրոնական հրապարակում են հավաքվում անկարգություններ հրահրողները, ТАСС-ին հայտնել են իրադարձությունների ականատեսները։ Նրանց խոսքով՝ քաղաքում շարունակվում է թալանը։ Ալմաթիում ուժեղ կրակոցներ են սկսվել: Զինվորականները պահանջել են հեռանալ Հանրապետության հրապարակից և զգուշացրել են, որ կրակելու են։ Ալմաթիի Հանրապետության հրապարակում հնչած կրակոցների ժամանակ կան վիրավորներ, հայտնում են ականատեսները։ РИА Новости-ի…
ԱՄՆ-ում պտտահողմը գրոհել է ծերանոցի շենքը․ կան զոհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի Մոնետ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ պտտահողմը հարված է ծերանոցին, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին տեղեկանում ենք NBC-ից։ Նշվում է, որ պտտահողմը պոկել է տանիքի մի մասն ու փլուզել շենքի մի թևը։ Արդյունքում՝ առնվազն 2 անձ զոհվել է, իսկ 5-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ըստ աղբյուրի՝ այս…
Ահաբեկչություն Սոմալիում․ կան զոհեր ու վիրավորներ
Ահաբեկչական ակտ է տեղի ունեցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող դպրոցներից մեկի մոտ, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Նշվում է, որ գործել է մահապարտ ահաբեկիչը։ Պայթյունի հետևանքով գրանցվել են փլուզումներ։ Նշվում է առնվազն 5 զոհի ու 23 վիրավորի մասին։ Զոհվածները աշակերտներ ու ուսուցիչներ են եղել։ Ըստ ԶԼՄ-ների՝ ահաբեկիչի թիրախը…