Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին․ կան զոհեր ու վիրավորներ

Ամենադիտվածներ

4674977fa2f5973be2d8023653da91cb_XL

Իսրայելական զինված ուժերը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մատույցների մոտ ավիահարվածներ է հասցրել։

Այս մասին հայտնել են Սիրիայի ՊՆ-ից։

Նշվում է, որ հարվածների հետևանքով զոհվել են 4 զինվորականներ, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նշվում է նաև նյութական վնասների մասին։

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ սիրիական ուժերը հետ են մղել իսրայելական հարձակումը։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ