վիրավրոներ
ԱԳՆ-ն մտահոգված է Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերին. «Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»։ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/6191851297507681
Արցախում ավտովթար է տեղի ունեցել․ Քարին Տակ գյուղի բնակիչը տեղում մահացել է
Արցախում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Այսօր 17:23-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: 17:24-ին դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել…
Ադրբեջանը Սմերչ կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը․ կա մեկ զոհ
«Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։ Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ»։ Այս մասին է հաղորդում Արցախ ԱԻ պետական ծառայությունը ։ https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3778489535518827



