վիքիպեդիա

  • Վիքիպեդիայի կարգավիճակի սպառնալիք. Թրամփի նշանակած իրավաբանը մեղադրում է կայքին

    Վիքիպեդիայի կարգավիճակի սպառնալիք. Թրամփի նշանակած իրավաբանը մեղադրում է կայքին

    Թրամփի կողմից նշանակված փաստաբանը սպառնացել է զրկել Վիքիմեդիա Հիմնադրամին ոչ առևտրային կարգավիճակից՝ Վիքիպեդիայում քարոզչություն թույլ տալու մեղադրանքով։

  • Մահացել է Վիքիմեդիա Հայաստանի համահիմնադիր Արման Մուսիկյանը

    Մահացել է Վիքիմեդիա Հայաստանի համահիմնադիր Արման Մուսիկյանը

    Կյանքից հեռացել է «Վիքիմեդիա Հայաստանի» համահիմնադիր Արման Մուսիկյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Վիքիմեդիա Հայաստանի» Facebook-ի էջից։ Նշվում է, որ Մուսիկյանը 2012 թվականից Վիքիպեդիայի խմբագիր էր։ Ըստ աղբյուրի՝ Վիքիպեդիայում Արմանի մասնակցային էջում կիսատ են մնացել Հայաստանի բնակավայրերի ցանկերը։

  • Մյանմայում արգելափակել են Wikipedia-ի հասանելիություն

    Մյանմայում արգելափակել են Wikipedia-ի հասանելիություն

    Մյանմայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո երկրում սկսել են սահմանափակումներ իրականացնել համացանցին հասանելիության առումով։ Ինպես հայտնում է NetBlocks-ը՝ Մյանմայում բնակվողների համար արգելափակվել է նաև «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի հասանելիությունը։ Ըստ աղբյուրի՝ Մյանմայում համացանցին հասանելիությունը նվազել է մինչև 13 տոկոսի։

  • Wikipedia-ի հասանելիությունը վերականգնվել է Թուրքիայում

    Wikipedia-ի հասանելիությունը վերականգնվել է Թուրքիայում

    Wikipedia-ի հասանելիությունը Թուրքիայում վերականգնվել է այն բանից հետո, երբ «Պաշտոնական թերթում» հրապարակվել է Սահմանադրական դատարանի որոշումը: Ինչպես հաղորդում է T-24 կայքը․ Թուրքիայում օգտատերերը հասանելիություն են ստացել տեղական ժամանակով ժամը 10:40-ին: Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ կայքի հասանելիության արգելքը խախտում է խոսքի ազատությունը: 2017 թվականին ապրիլին Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչությունն արգելել էր Wikipedia-ի…

  • Ռուսաստանի Կապի փոխնախարարը խորհուրդ է տվել չօգտվել Վիքիպեդիայից

    Ռուսաստանի Կապի փոխնախարարը խորհուրդ է տվել չօգտվել Վիքիպեդիայից

    Ռուսաստանի Կապի, հեռահաղորդակցության և թվային զարգացման փոխնախարար Ալեքսեյ Վոլինը խորհուրդ է տվել ուսանողներին չօգտվել Վիքիպեդիա թվային հանրագիտարանից։ Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Պատճառն այն է, որ աղբյուրը չստուգված տեղեկություն է տալիս։ Վիքիպեդիան հանրամատչելի բազմալեզու համացանցային հանրագիտարան է՝ ազատ բովանդակությամբ։ Այն պատկանում է «Վիքիպեդիա հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպությունը։

  • Տավուշի մարզում յոթ Վիքիակումբ է բացվել

    Տավուշի մարզում յոթ Վիքիակումբ է բացվել

    Հուլիսի 6-ին Վիքիակումբներ են հիմնադրվել Տավուշի մարզի Գոշ, Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում, իսկ հուլիսի 13-ին՝ Կիրանցի, Նոյեմբերյանի երկու՝ ավագ եւ հիմնական, Արճիսի դպրոցներում։ «Վիքիմեդիա Հայաստանում» նշել են, որ դպրոցներն ընտրվել են ըստ Վիքիպեդիայում ուսուցիչների ներդրումների։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքից։ Դպրոցում Վիքիակումբ հիմնադրելու համար անհրաժեշտ է, որ դպրոցի ուսուցիչներից գոնե մեկը տիրապետի…

  • Wikipedia-ի համահիմնադիրը մտահոգված է Facebook-ի և Twitter-ի գերիշխող դիրքով

    Wikipedia-ի համահիմնադիրը մտահոգված է Facebook-ի և Twitter-ի գերիշխող դիրքով

    Wikipedia-ի համահիմնադիր Լարրի Սենգերը դժգոհ է, թե համացանցն ինչպես է զարգացել վերջին 2 տասնամյակներին: «Անկեղծորեն սարսափելի է»,- ասել է նա CNBC-ի հետ հարցազրույցում: Սենգերի մտահոգությունն են հարուցում հիմնականում սոցցանցերը, հատկապես Facebook-ը և Twitter-ը: Նրա խոսքով՝ այս ընկերությունները օգտատերերի անձնական տվյալներն օգտագործում են գաղտնիության և անվտանգության «զանգվածային խախտումների» հաշվին շահույթ ստանալու համար: «Նրանք կարող են ձևավորել…

  • Չինաստանում արգելել են Վիքիպեդիան

    Չինաստանում արգելել են Վիքիպեդիան

    Time ամսագրի հաղորդմամբ՝ Չինաստանի իշխանություններն ամբողջովին փակել են իրենց երկրի տարածքում Վիքիպեդիա համացանցային հանրագիտարանի հասանելիությունը, որը, մինչև արգելվելը, հաասանելի էր որոշակի սահմանփակումով․ հասանելի չէր հանրագիտարանի չինարեն տարբերակը։ Այժմ արգելքը տարածվել է բոլոր լեզուներով տարբերակների վրա։

  • Արևմտահայերեն վիքիպեդիան արդեն հասանելի է

    Արևմտահայերեն վիքիպեդիան արդեն հասանելի է

    2014 թվականից ի վեր Արևմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու գաղափարի շուրջ համախմբվել էին 150-ից ավելի կամավոր խմբագիրներ, որոնք պարբերաբար մասնակցել են վերապատրաստման դասընթացներին։ Այսօր արդեն առկա է 7500-ից ավել արևմտահայերեն հոդված, որոնք տեղակայված են Արևելահայերեն Վիքիպեդիայում և շուտով կտեղափոխվեն Արևմտահայերեն Վիքիպեդիա։ Արևմտահայերեն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի նպատակը եղել և մնում է բազմատեսակ որակյալ հոդվածների ստեղծումը և դրանով իսկ…

  • «Վիքիպեդիայում» շուտով կառանձնացվի արևմտահայերենը արևելահայերենից

    «Վիքիպեդիայում» շուտով կառանձնացվի արևմտահայերենը արևելահայերենից

    «Վիքիպեդիա» ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանում մոտ 2 շաբաթից կստեղծվի արևմտահայերեն առանձին տիրույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը: «Վիքիպեդիայի» հայկական տիրույթում արևմտահայերենով նյութեր գրվել են դեռ 2014 թվականից: Ցավոք, արևմտահայերենը ISO կոդ չուներ, և այն որպես առանձին լեզու հաստատելու համար բավականին ժամանակ ծախսվեց: «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համագործակցության…