fbpx
Աշխարհ

Wikipedia-ի հասանելիությունը վերականգնվել է Թուրքիայում

Wikipedia-ի հասանելիությունը Թուրքիայում վերականգնվել է այն բանից հետո, երբ «Պաշտոնական թերթում» հրապարակվել է Սահմանադրական դատարանի որոշումը:

Ինչպես հաղորդում է T-24 կայքը․ Թուրքիայում օգտատերերը հասանելիություն են ստացել տեղական ժամանակով ժամը 10:40-ին:

Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ կայքի հասանելիության արգելքը խախտում է խոսքի ազատությունը:

2017 թվականին ապրիլին Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչությունն արգելել էր Wikipedia-ի հասանելիությունը ձայնագրությունների պատճառով, որոնցում Թուրքիային մեղադրել են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապի մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ