վնասազերծում

  • Փրկարարներին չի հաջողվել վնասազերծել անցորդների վրա հարձակված շներին

    Փրկարարներին չի հաջողվել վնասազերծել անցորդների վրա հարձակված շներին

    Հունիսի 26-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 84 շենքի մոտակայքում թափառող շները հարձակվում են մարդկանց վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ դեպքի վայրում է գտնվում երկու խառնածին շուն, որոնք, ըստ բնակիչների,…

  • Թուրքիայում 7 ահաբեկիչ է վնասազերծվել

    Թուրքիայում 7 ահաբեկիչ է վնասազերծվել

    Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կազմակերպված գործողությունների շնորհիվ հունիսի 25-ին Դիարբեքիրում՝ երկու, Հաքյարիում՝ չորս և Թունջելիում մեկ ահաբեկիչ է վնասազերծվել: Այս մասին հայտնում է Anadolu-ն։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ Դիարբեքիրի Հանի գավառում նահանգային ժանդարմերիայի ջոկատների կողմից այսօր կազմակերպված գործողությունների արդյունքում 2 ահաբեկիչ է վնասազերծվել, իսկ Հաքյարիի Շեմդինլի գավառում՝ 4 ահաբեկիչ: Բացի դրանից՝ Թունջելիում…

  • Բեռլինում 3 հազար մարդ է տարհանվել Երկրորդ աշխարհամարտի ռումբի պատճառով

    Բեռլինում 3 հազար մարդ է տարհանվել Երկրորդ աշխարհամարտի ռումբի պատճառով

    Բեռլինի կենտրոնում հայտնաբերված Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբի վնասազերծման հետ կապված մոտ 3 հազար մարդիկ ստիպված էին իրենց տները լքել: Այս մասին հայտնում է RBB ռադիոհեռուստաընկերությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ ցերեկը Երկրորդ աշխարհամարտի տարիների 100-կիլոգրամանոց ամերիկյան ռումբը գտել են Բեռլինի կենտրոնական հատվածում Ալեքսանդերպլացից ոչ հեռու շինարարական աշխատանքների ժամանակ: RBB-ն հաղորդում է, որ մոտ 3…

  • Շրի Լանկայի ռեստորաններից մեկում ռումբ է վնասազերծվել

    Շրի Լանկայի ռեստորաններից մեկում ռումբ է վնասազերծվել

    Շրի Լանկայի անվտանգության ծառայության աշխատակիցները ռումբ են վնասազերծել զբոսաշրջային քաղաք Կատանայի ռեստորաններից մեկում: Այս մասին հայտնում են տեղի ոստիկանությունից։ Ըստ տեղեկությունների` պայթուցիկ սարքը հայտնաբերվել է ուսապարկում: Շրի Լանկայում ապրիլի 21-ին` Զատիկի տոնակատարության ժամանակ, հյուրանոցներում և եկեղեցիներում որոտացել է 8 պայթյուն: Պայթյուններ են որոտացել Կոլոմբոյի 5 աստղանի 3 հյուրանոցում և Կոտահենա, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների եկեղեցիներում:…

  • Գերմանիայի գետերից մեկում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ են պայթեցրել

    Գերմանիայի գետերից մեկում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ են պայթեցրել

    Ֆրանկֆուրտում մոտ 600 մարդու են տարհանել տներից, որպեսզի մասնագետները կարողանան վնասազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբը: Այն հայտնաբերել են Մայն գետում: Ըստ ծրագրի՝ ռումբը պայթեցրել են հենց գետում: Պայթյունի ժամանակ ուժեղ աղմուկ է լսվել, իսկ գետի վրա գոյացել է մեծ շատրվան: Ոստիկանությունից հայտնել են, որ ռումբն այլևս վտանգ չի ներկայացնում, քանի որ դրանից ոչինչ…