Գերմանիայի գետերից մեկում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ են պայթեցրել

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
rumb mayn

Ամենադիտվածներ

Ֆրանկֆուրտում մոտ 600 մարդու են տարհանել տներից, որպեսզի մասնագետները կարողանան վնասազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբը: Այն հայտնաբերել են Մայն գետում:

Ըստ ծրագրի՝ ռումբը պայթեցրել են հենց գետում: Պայթյունի ժամանակ ուժեղ աղմուկ է լսվել, իսկ գետի վրա գոյացել է մեծ շատրվան: Ոստիկանությունից հայտնել են, որ ռումբն այլևս վտանգ չի ներկայացնում, քանի որ դրանից ոչինչ չի մնացել:

Ամերիկյան արտադրության 250 կգ կշռող ռումբը պատահական հայտնաբերել էին դայվինգի ընթացքում:

Ամենաթարմ