Վոնգ Կառ-Վայ
Վոնգ Կառ-Վայ. ամենաէսթետիկ և մթնոլորտային ռեժիսորներից
Վոնգ Կառ–Վայը (1958) հոնգկոնգցի ռեժիսոր է։ Նրա ֆիլմերը բնութագրվում են իրենց ոչ դինամիկ պատմություններով, մթնոլորտային երաժշտությամբ և վառ կինեմատոգրաֆով, որոնք ներառում են համարձակ, հագեցած գույներ։ Վոնգի ֆիլմերում երևում են բոլոր ազդեցությունները, որոնք հետք են թողել նրա վրա` սկսած մոդեռնիստական վեպերից, մինչև տեղական ֆիլմեր, ժողովրդական մշակույթից, մինչև փոփ մշակույթ։ Բարձր և ցածր, նոր և հին, տեղական ու համաշխարհային՝ այս…

