Վրաստանի խորհրդարան
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Գրուզիան։ Նրա օգտին քվեարկել է 83, դեմ՝ 23 պատգամավոր։ Ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ այն կընդունվի երրորդ վերջնական ընթերցմամբ երկու շաբաթից, իսկ նախագահի վետոն կհաղթահարվի չորս շաբաթից։
Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանի մոտ
Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույց է ընթանում, իրավիճակը լարվել է։ Ցուցարարները մի քանի անգամ փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը։ Նրանք ցանկանում են մոտենալ բեմին, որը տեղադրվել է այսօր՝ ապրիլի 29-ին, «Վրացական երազանք» կուսակցության նախատեսած հանրահավաքի համար։ Ոստիկանների շարքում դիմակավորված իրավապահներ են հայտնվել, հաղորդում է «Ազատության» վրացական…
Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից
Վրաստանում բողոքի ակցիաների ֆոնին «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել խորհրդարանից: Օրինագիծը նախաձեռնած իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը համատեղ հայտարարություն են տարածել: «Պետք է առավել ուշադիր լինենք մեր երկրում խաղաղության և տնտեսական զարգացման, ինչպես նաև Վրաստանի եվրաինտեգրման նկատմամբ: Անհրաժեշտ է մեր համաքաղաքացիների էներգիան ծախսել ոչ թե առճակատման, այլ երկրի զարգացման…
Վրաստանում պատգամավորները տարհանվում են խորհրդարանի շենքից․ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ էին լցրել
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն լքել են նիստերի դահլիճը, քանի որ ընդդիմադիրները կասկածելի հեղուկ են լցրել այնտեղ։ Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն հայտարարել է, որ այժմ պարզվում են պատահարի մանրամասնությունները: Միջադեպի վայր են ժամանել ՆԳ նախարարության ներկայացուցիչները: Ինչպես վկայում են պատգամավորները, նիստերի դահլիճում սուր հոտ է տարածվում: Խորհրդարանի լիագումար նիստը, որի ընթացքում պետք է քվեարկություան անցկացվեր Վրաստանի Գերագույն…
Վրաստանի խորհրդարանի խոսնակը ներկայացրել է փոփոխությունների ենթարկված Ընտրական օրենսգիրքը
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն ներկայացրել է բողոքի ցույցերի արդյունքում փոփոխությունների ենթարկված Ընտրական օրենսգիրքը: «Կուսակցության ֆինանսավորման համակարգը կփոխարինվի ավելի արդարացի և օբյեկտիվ մոդելով», – հայտարարել է օրենսդիր մարմնի ղեկավարը՝ հավելելով, որ նոր նախագծով 2020 թվականի ընտրությունները կանցնեն բացառապես համամասնական ընտրակարգով: Վրաստանի Ընտրական օրենսգիրքը խմբագրելու մասին հունիսին հայտարարել է «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին՝ Թբիլիսում զանգվածային…
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սոֆիո Կացարավային
ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավային Հուլիսի 11-ին Բաթումի 16-րդ միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Կացարավայի հետ։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ այդ համատեքստում մեծապես կարևորելով նաև խորհրդարանականների դերը հայ-վրացական բարեկամության առավել…
Կոբախիձեն ընդհատել է այցը Ադրբեջանում և վերադարձել Վրաստան
Վրաստանի խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն ընդհատել է իր պաշտոնական այցը Ադրբեջան և Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով վերադարձել հայրենիք: Այս մասին, ինչպես հայտնում է TASS- ը, տեղեկացրել են Վրաստանի օրենսդիր մարմնի մամլո ծառայությունից: «Կարող եմ հաստատապես ասել, որ Կոբախիձեն ընդհատել է այցը և վերադառնում է Վրաստան», – ասել է մամլո ծառայության ղեկավարը: Վրաստանի խորհրդարանի խոսնակը…
Վրաստանում 2 քաղաքացի է ձերբակալվել միջուկային ուրան վաճառելու փորձի համար
Վրաստանի խորհրդարանում այսօր հաշվետվությամբ ելույթ է ունեցել Վրաստանի ՊԱԾ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Ներկայացվել են երկրում կոռուպցիայի, ահաբեկչական սպառնալիքների, հակահետախուզության, քիմիական, կենսաբանական, ճառագայթային սպառնալիքների դեմ պայքարի և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ տվյալներ: Գոմելաուրին վստահեցրել է, որ Վրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների թիվը նվազել է, սակայն ահաբեկչության սպառնալիքը չի բացառել: Նրա հայտարարությամբ՝ 2018 թ. Իրաքում և…
Վրաստանի խորհրդարանում նյութեր կհավաքեն խոսնակի պաշտոնանկության համար
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը երեկ սկսվել է վիճաբանությամբ: Ընդդիմադիր պատգամավորները դժգոհություն են հայտնել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի՝ մեկ ժամ ուշացման պատճառով։ «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Խաթունա Գոգորիշվիլին բացարձակապես անընդունելի է համարել 118 պատգամավորի 1 ժամ սպասեցնելը: «Դուք ունեք տեղակալներ, որոնք կարող էին սկսել նիստը, մի՛ ստեղծեք պատրանք, թե դուք աշխատում եք, իսկ մնացած բոլորս անգործ…
Վրաստանի խորհրդարանը հաստատեց ավարտական քննությունները չեղարկելու նախագիծը
Վրաստանի խորհրդարանը ապրիլի 8-ին երրորդ ընթերցմամբ հաստատել Է դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար ավարտական քննությունները չեղարկելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին՝ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 80 պատգավոր, իսկ դեմ՝ 8 պատգամաբոր: Օրենսդիր մարմնի նիստը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները:
Վրաստանում մտադիր են Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր համարել
Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է քննարկել նախագիծ, որով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը կհամարվի հանցավոր: Փաստաթղթի նախագիծը կոչվում է այսպես`«Սաակաշվիլի-Բոկերիայի ռեժիմը հանցավոր ճանաչելու մասին»: Այս նախագծով հանցավոր ու ավտորիտար է համարվում ռեժիմը, որը հաստատվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարման տարիներին: Բացի դրանից, փաստաթուղթը նախատեսում է քրեական գործերի հարուցում այդ տարիներին իրականացված հանցագործությունների մասով և արդարության…
Վրաստանի խորհրդարանն աշխատանքը կվերսկսի փետրվարի 5-ին
Վրաստանի խորհրդարանն աշխատանքը կվերսկսի փետրվարի 5-ին: Այդ մասին ասված է օրենսդիր մարմնի կանոնակարգում: Վրաստանի խորհրդարանի ձմեռային նստաշրջանն ավարտվել է դեկտեմբերի 27-ին: Փաստաթղթի համաձայն, Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը բացվում է փետրվարի առաջին երեքշաբթի օրը, որն ընթացիկ տարում համընկնում է ամսի 5-ին: Գարնանային նստաշրջանի շրջանակներում պատգամավորները պետք է լսեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ամենամյա զեկույցը, որի համար…
Վրաստանում մահացած են գտել Սահակաշվիլիի աջակիցներից մեկին
Վրաստանում իր տանը մահացած են գտել երկրի մշակույթի նախկին նախարար Նիկոլազ Ռուրուային: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009-2012թթ.: Նախնական տեղեկությամբ՝ 50-ամյա տղամարդը մահացել է Թբիլիսիում գտնվող իր տանը սրտի կատվածի հետևանքով: հայտնում է aysor.am-ը։ Նա 2003 թվականին Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունից դարձել էր Վրաստանի խորհրդարանի անդամ, որտեղ զբաղեցրել է պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը…














