վրացական երազանք
Վրաստանի վարչապետը կհայտնի իր հրաժարականի մասին
Gazeta.ru-ի տեղեկություններով՝ Վրաստանի վարչապետը՝ Մամուկա Բախտաձեն, այսօր՝ սեպտեմբերի 2-ին (Երևանի ժամանակով 16․00-ին), կհայտնի, որ լքում է կառավարության ղեկավարի պաշտոնը լքելու մասին։ Դեռևս հաստատված չէ, թե ով կփոխարինի նրան, սակայն հավանական թեկնածուն ՆԳ նախարար Գեորգի Գախարիան է, իսկ ՆԳ նախարարի պաշտոնին կվերադառնա Իրակլի Ղարիբաշվիլին։ Նշենք, որ կառավարությունում կադրային փոփոխությունների քննարկումը «Վրացական երազանքը» կշարունակի երեքշաբթի։ Այս մասին…
Գախարիայի հրաժարականը հայրենիքի դավաճանություն կլինի. Իվանիշվիլի
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին պնդում է, որ ներքին գործերի նախարարի հրաժարականը հայրենիքի դավաճանություն կլինի: Իվանիշվիլիի խոսքերով, հունիսի 20-ի գիշերը ուժի կիրառման օրինականության հետ կապված հարցեր չկան: «Հունիսի 21-ից ընդդիմությունը, հիմնականում «Ազգային շարժումն» ու նրա ակտիվիստները համառորեն պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարականը: Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Եվրոպան, որոնք…
«Վրացական երազանքը»-ը բացառել է Սաակաշվիլիի կուսակցության հետ ընդհանուր կառավարության ստեղծումը
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը կհամագործակցի բոլոր կուսակցությունների հետ՝ բացի «Միասնական ազգային շարժումից», որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է: Հուլիսի 17-ին այս մասին հայտարարել է «Վրացական երազաքի» հիմադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ խոսելով իրադարձությունների զարգացման այն տարբերակի մասին, եթե 2020 թվականին խորհրդարանական համամասնական ընտրությունների արդյունքներով կուսակցությունը անհրաժեշտ քանակությամբ մանդատներ չհավաքի միանձնյա կառավարություն կազմելու համար:…
Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի
Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի: Քվեարկության արդյունքումընտրվել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջարկած թեկնածուն` Արչիլ Թալակվաձեն: Թալակվաձեի թեկնածությանը կողմ է քվեարկել 101 պատգամավորից 94-ը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության և վստահության համար: Հաշվի առնելով մեր երկրի ազգային շահերը` ես ձեզ հետ միասին կընդունեմ բոլոր որոշումները, որոնք ապագայում պետք կլինի կայացնել», – հայտարարել է…
Վրաստանի խորհրդարանի առաջ ուսանողները հացադուլ են սկսել
Վրաստանի խորհրդարանի դիմաց արդեն երկրորդ օրը 6 ուսանող հացադուլ է հայտարարել: Նրանք չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը, քանի որ շրջաններից ևս միանալու են հացադուլ հայտարարած ուսանողներ: Այսօր իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի տան առջև վրաններ են տեղադրելու Բաթումիից ժամանած ուսանողները՝ հայտարարելով հացադուլ: Հացադուլ հայտարարած 6 ուսանողի պահանջը վերաբերում է ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի անհապաղ…
Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունն ընդլայնված նիստ է հրավիրել
«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր գրասենյակում ընդլայնված ձևաչափով խորհրդարանական մեծամասնության նիստ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, հանդիպմանը ներկա են եղել կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն, վարչապետ Մամուկա Բախտաձեն և նախարարաների կաբինետի մի քանի անդամներ: Մինչ այդ «Վրացական երազանքի» գրասենյակում անցկացվել է իշխող կուսակցության քաղխորհրդի նիստը: Աղբյուրը հայտնում…
Ցուցարարների պահանջներից մեկը բավարարվեց. Իվանիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է Aliq.ge-ն: Խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր: Բիձինա Իվանիշվիլիի խոսքով` 2024 թվականից Սահմանադրությունում…
Սաակաշիլիի կինը պարտվել է քաղաքապետի ընտրություններում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, պարտվել է Զուգդիդիի (Սամեգրելո երկրամաս) քաղաքապետի ընտրություններում՝ հավաքելով ձայների 42․75 տոկոսը, մինչդեռ նրա մրցակիցը հավաքել է 54․45 տոկոս ձայն։ Ռուլովսի մրցակիցն էր իշխող «Վրացական երազանք- դեմոկրատական Վրաստան» կուսակցության թեկնածու Գեորգի Շենգելիան։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուլովսը հարձակման թիրախ էր դարձել։
Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցություն
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնում է կառավարող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցություն, որտեղ կզբաղեցնի քաղաքական քարտուղարի պաշտոնը: Այդ մասին հայտարարել Է կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն: «Քաղաքական քարտուղարի կարգավիճակում Իրակլի Ղարիբաշվիլին կարևոր ավանդ կներդնի կուսակցության հետագա ուժեղացման գործում»,-ասել է Կալաձեն: Այդ մասին հայտարարությունն արվել է «Վրացական երազանքի»՝ կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղխորհրդի նիստից հետո,…
Սոցիալ-դեմոկրատները նույնպես հեռանում են Վրաստանի իշխող թիմից
Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունից՝ «Վրացական երազանքից» հեռանում են նաև «Սոցիալ դեմոկրատները»: Այս մասին հայտարարել է պատգամավոր Գիա Ժորժոլիանին: Վերջինիս խոսքով՝ նա չի տեսնում իշխող թիմում մնալու ռեսուրս: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն։ «Մեծամասնությունում մնալու մեր ռեսուրսն աստիճանաբար սպառվում է: Կարծում եմ, որ ամիսների հարց է: Արմատական փոփոխություններ են անհրաժեշտ տնտեսության և սոցիալական քաղաքականության ոլորտներում»,- հայտարարել…










