տալին
Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող արագ շախմատի առաջնության 13 տուրերից հետո` Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ` Գաբրիել Սարգսյանը, դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն: Գաբրիել Սարգսյանը հավաքեց 10,5 միավոր և լրացուցիչ միավորներով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 13-րդն է: Շախմատիստները դեկտեմբերի 7-ին կմրցեն կայծակնային շախմատում:
Դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ
Աշխատանքային այցով Տալլինում գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) սեպտեմբերի 4-ին հանդիպեց Էստոնիայի մշակույթի նախարար Տյոնիս Լուկասին (Tõnis Lukas): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Շնորհավորելով նախարար Լուկասին նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ դեսպանության գործունեությունը մշակութային դիվանագիտության ուղղությամբ, ընթացիկ և ապագա ծրագրերն ու նախաձեռնությունները՝ հույս հայտնելով, որ…
Եթե ունենք արծաթե մեդալ, ուրեմն դրան էինք արժանի․ Սահակ Հովհաննիսյան
Տալինում ավարտվեց ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը Երևան ժամանեց կեսգիշներն անց։ Նրանց դիմավորելու էին եկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը և գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 2 արծաթ մեդալ նվաճեց ԱԱ-ում։ ԱԱ-ի 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է առաջնությունում իր ցույց տված արդյունքի մասին. «Ամեն…
Վազգեն Թևանյանը տակտիկական սխալներ թույլ տվեց և պատժվեց․ Ավետիք Վարդանյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտված երիտասարդական աշխարհի առաջնությունը. «Գիտեք, որ երիտասարդական Եվրոպայի առաջնության ժամանակ թիմի կեսը վնասվածք ուներ և հանդես եկանք երկրորդ կազմով: ԱԱ-ի ժամանակ վնասվածք ստացած ըմբիշներից երկուսը ապաքինվել էին և նրանց ընդգրկեցինք կազմ՝ հույս ունենալով, որ այդ ժամանակահատվածում նրանք…
Շանթ Խաչատրյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Տալինում ընթացող առաջնության եզրափակչում Շանթ Խաչատրյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոթաձեն էր, որին մեր ըմբիշը պարտվեց 3-6 հաշվով։ Շանթ Խաչատրյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Կրիստո Վիդասին։ 1/8 եզրափակչում Շանթը 12-6 հաշվով տուշեով հաղթեց Թունիսը ներկայացնող Լամջեդ…
Սահակ Հովհաննիսյանը դարձավ ԱԱ արծաթե մեդալակիր. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում Սահակ Հովհաննիսյանը գոտեմարտեց թուրք Քերեմ Քամալի հետ և 2-7 հաշվով պարտություն կրեց։ Նշենք, որ մինչև եզրափակիչ Սահակ Հովհաննիսյանը մրցակիցներին ոչ մի միավոր չէր զիջել։ Հովհաննիսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9-0…
Շանթ Խաչատրյանը կիսաեզրափակիչում հաղթեց թուրք ըմբիշին. ԵԵԱ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չեմպիոնի կոչման համար Շանթ Խաչատրյանը կպայքարի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոթաձեի հետ: Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը 15 – 5 հաշվով հաղթանակ տարավ թուրք ըմբիշի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ:
Մեր ըմբիշները պայքարելու են ամենաբարձր մեդալների համար․ Արմեն Բաբալարյան
Օգոստոսի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկելու է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականը փոփոխված կազմով կմասնակցի Աշխարհի առաջնությանը: Մեր ընտրանու ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը խոսել է կազմի ընտրությունից և տեղեկացրել, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանը մասնակցելու է մեծահասակների Աշխարհի առաջնությանը: «Մալխաս Ամոյանը որոշեց, որ այս տարի պետք է մասնակցի մեծահասակների Աշխարհի…
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը Հայաստանը ԵՄ կարևոր գործընկեր է համարում
Տալինում Արևելյան գործընկերության 6-րդ ամենամյա համաժողովի բացման ելույթում Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հայտարարել է, որ Հայաստանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության մյուս երկրները՝ Վրաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան ու Ադրբեջանը համարում է Եվրամիության կարևոր գործընկեր: Այս մասին գրում է The Baltic Times-ը: Ըստ նրա՝ Եվրամիության արևելյան հարևան վեց երկրների հետ համագործակցությունն Էստոնիայի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է:…
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք Տալին: Այս մասին փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունենալու երկրի վարչապետի, արտաքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի հետ: Նախատեսված է նաև նախարարի հանդիպումը ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների…










