Շանթ Խաչատրյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

armenia-potato-harvest-2005-1200

Հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը  դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։

Տալինում ընթացող առաջնության եզրափակչում Շանթ Խաչատրյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոթաձեն էր, որին մեր ըմբիշը պարտվեց 3-6 հաշվով։

Շանթ Խաչատրյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Կրիստո Վիդասին։ 1/8 եզրափակչում Շանթը 12-6 հաշվով տուշեով հաղթեց Թունիսը ներկայացնող Լամջեդ Մաֆիին։ Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 8-3 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Վալենտին Պետիցին, իսկ կիսաեզրափակչում 15-5 հաշվով կամային հաղթանակ տոնեց թուրք Աբդուլ Բաշարի նկատմամբ։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ