Տաշիր
ՀՀ ՏԿԵ նախարարի գլխավորությամբ շրջայց՝ Տաշիրի մի շարք գյուղեր
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում եղել է Տաշիրի տարածաշրջանի ճանապարհահատվածներում, որտեղ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են կամ ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները։
Սամվել Կարապետյանի ստեղծած կուսակցությունը կոչվում է «Ուժեղ Հայաստան»
Սամվել Կարապետյանը ստեղծել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը ներկայացնելու է իր քաղաքական օրակարգը։
Սամվել Կարապետյանի նոր բիզնեսը Մոսկվայում
Սամվել Կարապետյանի բիզնեսը Ռուսաստանում շարունակում է ընդլայնվել՝ բացելով Avenue Sever խոշոր առևտրի կենտրոնը Մոսկվայում։
Տաշիրում 11-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Տաշիրում 11-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հայրը պնդում է՝ բժիշկների անգործության և սխալի հետևանք է։
ՀԷՑ-ի տվյալների բազայի ջնջումը հավելագրումների ապացո՞ւյց
ՀԷՑ-ի 2018-2024 թթ. տվյալների բազան ջնջվել է, ինչը թաքցվել է իրավապահներից և ՀԾԿՀ-ից՝ լիցենզիայի խախտման հիմք դառնալով։
3-րդ օրն է՝ շարունակվում է ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելու հարցի քննարկումը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 17-ին արդեն երրորդ օրն է, որ շարունակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման արտոնագիրը չեղյալ համարելու հարցի քննարկումը։ Նիստը սկսվել է նոյեմբերի…
Տաշիրում ծեծի ենթարկված տղամարդը Երևանում մահացել է. մեկ անձ կալանավորվել է
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 21.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Տաշիր քաղաքում բնակվող 52-ամյա մի տղամարդ։ Տաշիրի բաժնից հիվանդանոց մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ նա բուժհաստատություն էր տեղափոխվել Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցից։ Նախնական տվյալներով՝ չբնակեցված մի շինությունում հիվանդանոց տեղափոխված տղամարդը և նրա 44 և 50 տարեկան ծանոթները…
Վարչապետնն ընդունել է Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ու ապագայում նախատեսվող նախագծերին։ Կարևորվել է դրանց արդյունավետ իրականացումն ու ծրագրերի շարունակականության ապահովումը:
ծանր մարմնական վնասվածքներ և սպանություն Տաշիրում
Հունիսի 7-ին, ժամը 00.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, իսկ կտրած-ծակած վերքով 24-ամյա երիտասարդն առանց բուժօգնություն ստանալու հեռացել է: Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանության ժամանակ 24-ամյա երիտասարդը ատրճանակից 3 անգամ կրակել է 27-ամյա երիտասարդի որովայնին,…
Տաշիր ցանցի որոշ մասնաճյուղերում շարունակվում են ստուգումները
ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումներից հետո Հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց (Փեթակի մոտ) փողոցների վրա և Տաշիր առևտրի կետում գործող մասնաճյուղերի: ՍԱՏՄ տեսուչները այցելել են Տաշիրի պիցցա․ կատարվել է նմուշառում «Էլկա» զարգացման կենտրոնում սանիտարահիգիենիկ կոպիտ…
Ավազակային հարձակում Տաշիրում․ զենքով հարձակվել են մոր ու որդու վրա
2021 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 01։45-ին, Տաշիրի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։40-ին, «Դեմքի ձախ կեսի հրազենային վնասվածք, ստորին ծնոտի կոտրվածքով, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային կույր թափանցող վիրավորում, լարված հեմոպնևմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Տաշիր քաղաքի 29-ամյա բնակիչը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ…
Տաշիրը ՀՀ-ի արտադրության, տուրիզմի և գործարարության ոլորտում 130 մլն դոլարի ներդրում կանի
«Տաշիր» ընկերությունը արտադրական հզորությունները, տուրիզմը զարգացնելու, նաև երիտասարդական գործարարությունը խթանելու համար նախատեսում է 130 միլիոն դոլարի ներդրում անել։ Այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշել է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ «Տնտեսության զարգացումն անհնար է առանց արտադրական հզորությունների զարգացման, այդ թվում՝ առանց այդ ոլորտում նոր ինովացիոն լուծումների…
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՔԿՀ-ներ, ոստիկանության բաժիններ
Հուլիսի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՄԻՊ ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, Լոռու մարզի ոստիկանության բաժիններ, ձերբակալվածների պահման վայրեր և հոգեբուժարան, այս մասին գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը…
Կաթնառատ գյուղում արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ը արդեն առողջացել են
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ը դուրս են գրվել առողջացումով, 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Այս պահին հոսպիտալացված է 14 պացիենտ։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական…
Կաթնառատ գյուղում աղիքային վարակիչ հիվանդության ևս 28 նոր դեպք է հայտնաբերվել. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 9-ի` ժամը 11-ի դրությամբ, շարունակվում են հայտնաբերվել աղիքային հիվանդության նոր դեպքեր: Իրականացված համաճարակաբանական հետազոտության և բակային համայցի ընթացքում հայտնաբերվել է ևս 28 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 73 է, որից 64-ը հոսպիտալացված են, մնացած 9-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ: Ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված…














