տաշիր պիցցա
Տաշիր պիցցան վերաբացվել է
«Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցի մանսաճյուղերը վերաբացվել են։ Այս մասին տեղեկանում ենք պիցցերիաների ցանցի Facebook-ի էջից։ Հիշեցնենք, որ դրանք փակվել էին հայտնի դեպքերից հետո, երբ պիցցերիաներում սնվելու արդյունքում գրանցվեցին թունավորման դեպքեր։ Սակայն նշենք, որ չեն վերաբացվել Խանջյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի մասնաճյուղերը, որտեղից սնվելու արդյունքում էլ գրանցվել էին դեպքերը։ Բացված մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հրապարակվել են Տաշիր պիցցայից վերցված նմուշների հետազոտությունների արդյունքները
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ու Առողջապահության նախարարությունը համատեղ հայտարարությամբ հրապարակել են «Տաշիր պիցցայի» դեպքերի հետ կապված լաբորատոր հետազոտության արդյունքները։ Տաշիր պիցցայում թունավորվելու դեպքերով քրգործ է հարուցվել Տաշիր պիցցայից օգտվողների շրջանում դեպքերի թիվը հասել է 171-ի․ ԱՆ «2021 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացած 179 անձանցից 35-ը 0-18…
Տաշիր պիցցայում թունավորվելու դեպքերով քրգործ է հարուցվել
Ինչպես արդեն հայտնի էր դարձել, «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցից սնունդ ընդունելու հետևանքով տուժածների թիվը հասել է 171-ի, որոնց մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից։ Թունավորումների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին 1lurer-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Նշվում է, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որն իրենից…
Տաշիր պիցցայից օգտվողների շրջանում դեպքերի թիվը հասել է 171-ի․ ԱՆ
Ինչպես նոյեմբերի 5-ին հայտնի դարձավ, «Տաշիր պիցցա» պիցցերիաներից օգտված տասնյակ քաղաքացիներ են հոսպիտալացվել, որոնց մոտ «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններ են։ Հետագայում արդեն հոսպիտալացվածների ընդհանուր թիվը մեծացավ ու նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ նրանց թիվը կազմում է 171։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ նրանցից ստացիոնար բուժում է շարունակում ստանալ 99 հիվանդ,…
Պայմանավորվածություններ ունենք բոլոր ռեստորանների և հարսանյաց սրահների հետ. Դիանա Գասպարյան
«Պայմանավորվածություններ ունենք բոլոր ռեստորանների և հարսանյաց սրահների հետ, որ այսօրվանից չեղարկվելու են բոլոր առիթները»-, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Հորդորել ենք աշխատել միայն առաքման ծառայությամբ, ընդորում առաքիչները լինելու են համապատասխան դիմակներով, ձեռնոցներով, ախտահանվելու են թե՛ սնունդը տալուց առաջ, թե՛ հետո։ Հորդորել ենք հիմնականում աշխատել առաքիչների միջոցով։ Մի քանի ռեստորաններ կամավոր փակվել…
Հրդեհ «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում
Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը…






