«Պայմանավորվածություններ ունենք բոլոր ռեստորանների և հարսանյաց սրահների հետ, որ այսօրվանից չեղարկվելու են բոլոր առիթները»-, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Հորդորել ենք աշխատել միայն առաքման ծառայությամբ, ընդորում առաքիչները լինելու են համապատասխան դիմակներով, ձեռնոցներով, ախտահանվելու են թե՛ սնունդը տալուց առաջ, թե՛ հետո։ Հորդորել ենք հիմնականում աշխատել առաքիչների միջոցով։ Մի քանի ռեստորաններ կամավոր փակվել են, այսինքն՝ որևէ գործունեություն չեն իրականացնելու։ «Տաշիր պիցցա»-ում խիստ հսկողություն է լինելու, որպեսզի երկու-երեք հոգուց ավել մեկ սեղանի շուրջ չնստեն, միաժամանակ նույն տարածքում քիչ մարդ գտնվի»,-ասաց Դիանա Գասպարյանը։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: