Տաջիկստան
Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար: Այս մասին գրում Ermenihaber-ը։ «Թուրքիայի քաղաքացիները կարող են Տաջիկստանի Հանրապետության վիզա ստանալ արտասահմանում գտնվող դեսպանատներում և հյուպատոսարաններում»,- հայտնել են Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունից։ Ավելի վաղ Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ վիզային ռեժիմ սահմանելու մասին որոշում էր ընդունել Թուրքիան: Վիզային ռեժիմի մասին հրամանագիրը…
Տաջիկստանի նախագահը Պուտինին ձմերուկ-սեխի բուրգեր է նվիրել Սանկտ Պետերբուրգում
Հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Նույն օրը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծնունդն է։ Այդ առթիվ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը նրան նվիրել է ձմերուկի և սեխի բուրգեր։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ տրակտոր է նվիրել։
Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը կայուն Է
Ղրղզական կողմը Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը գնահատում է որպես հարաբերականորեն կայուն, նոր պատահարներ չեն արձանագրվել: Այդ մասին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության կոմիտեի Սահմանապահ ծառայությունը, տեղեկացնում է: «Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրադրությունը բնորոշվում է որպես հարաբերականորեն կայուն: Գիշերն անցել է հանգիստ, պատահարներ չեն արձանագրվել: Կողմերի աշխատանքային հանձնախմբերը շարունակում են իրադրության ապաէսկալացիայի և պետական սահմանի գծից…
ՀԱՊԿ-ը դատապարտել է սահմանին ուժի կիրառումը Ղրղըզստանի և Տաջիկստանի կողմից
ՀԱՊԿ-ը պատրաստ է ուժեղացնել միջնորդական ջանքերը՝ Տաջիկստանի և Ղրղըզստանի միջև փոխզիջման հասնելու համար, նշվել է կազմակերպության քարտուղարության հայտարարությունում։ «Անընդունելի ենք համարում ուժի կիրառման ցանկալի փորձ վիճելի հարցերի լուծման համար և համոզված ենք, որ քաղաքական-դիվանագիտական մոտեցումներն այլընտրանք չունեն։ ՀԱՊԿ-ը պատրաստ է համակողմանիորեն ուժեղացնել միջնորդական ջանքերը՝ կայուն փոխզիջման հասնելու համար»,- նշվել է ՀԱՊԿ կայքի հաղորդագրությունում։ ՀԱՊԿ ղեկավարությունը…
Ղրղզստանում սեպտեմբերի 19-ը սգո օր է հայտարարվել
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը սեպտեմբերի 19-ը ազգային սգո օր է հայտարարել` Տաջիկստանի հետ սահմանին զինված բախումների հետեւանքով զոհվածների համար, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Ջապարովի մամուլի ծառայությունը։ Սգո օրը ողջ երկրում, ինչպես նաև արտերկրում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում, Ղրղզստանի պետական դրոշները կծածանվեն կիսով չափ իջեցված։ Մշակութային հաստատություններին և հեռուստառադիոընկերություններին խորհուրդ է տրվում չեղարկել ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները։…
Տաջիկստանը հայտարարել Է շարունակվող բախումների մասին Ղրղզստանի հետ
Ղրղզստանի զինված ուժերը շարունակում են գրոհել Տաջիկստանի սահմանամերձ գյուղերի վրա՝ կիրառելով ծանր զենք: Այդ մասին հայտնել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնում: Մամուլի կենտրոնի տվյալներով՝ տեղական ժամանակով 10:00-ին Ղրղզստանի Հանրապետության հետ Տաջիկստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր ուղղություններով շարունակվում են զինված բախումները, հարևան երկրի ուժերը գրոհում են Տաջիկստանի սահմանամերձ գյուղերի վրա՝ կիրառելով…
Տաջիկստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել իրավիճակը սահմանին կարգավորել դիվանագիտական ճանապարհով
Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի առցանց արտահերթ նիստին, կոչ է արել դիվանագիտական միջոցներով արագ կարգավորել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հաղորդում է «Խովար» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ վարչապետը հանդիպմանը մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից։ Ռասուլզոդան հայտնել է տաջիկական կողմի մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի…
ՄԱԿ-ի կոչը Տաջիկստանի իշխանություններին
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԿՎ) լուրջ անհանգստություն է հայտնել Տաջիկստանում աֆղանցի փախստականների հետ կապված իրադրության առնչությամբ, որոնցից շատերը ենթարկվում են ձերբակալությունների և արտաքսման: Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի կայքը: «Տաջիկստանը պետք է դադարեցնի փախստականների ձերբակալումն ու արտաքսումը, գործողություններ, որոնք հստակ սպառնալիքի տակ են դնում մարդկանց կյանքը»,-հայտարարել է ՓԳԿՎ-ի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տանը: Նա հիշեցրել…
փոխհրաձգություն Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին
Փոխհրաձգություն է տեղի ունեցելՂ րղզստանի և Տաջիկստանի սահմանին: Այս մասի տեղեկացնում են Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից: Առավոտյան Բատկենի շրջանում, Տաջիկստանի սահմանային զորքերի Կեխ դիրքի կողմից կրակոց է եղել ղրղզական Բուլակ-Բաշի դիրքի ուղղությամբ: Ի պատասխան՝ կրակ է բացվել: Կողմերի միջև հեռախոսազրույց է եղել, որից հետո դեպքի վայր են մեկնել կողմերի սահմանային ջոկատների պետերը: Սակայն տեղի…
Թուրքիան և Տաջիկստանը ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիր են ստորագրել
Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, որի հետ ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիր է ստորագրել։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ Նեղ կազմով ընթացող բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգության ու պաշտպանության հարցեր, ինչպես նաև ռազմարդյունաբերության հեռանկարները։
Ուկրաինայի ԿԲ-ն դիմել է Հայաստանին ու ևս մի քանի երկրի
Ուկրաինայի կենտրոնական բանկը դիմել է Հայաստանի, Թուրքիայի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի ու Վիետնամի Կենտրոնական բանկերի ղեկավարություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի ԿԲ-ն։ Նշվում է, որ Ուկրաինայի ԿԲ-ն Հայաստանին ու նշված մյուս երկրներին դիմել է՝ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով կատարվող սպասարկումները կասեցնելու համար։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին նորից լարվել է իրավիճակը
Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը Տաջիկստանի հետ սահմանին լարվածության պատճառով անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի: Հարևան երկրի քաղաքացիները քարեր են նետել ղրղզական մեքենաների վրա, ինչին ի պատասխան՝ ղրղզ սահմանապահը օդ է կրակել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։ Ղրղըզ սահմանապահների տվյալներով՝ շաբաթ օրը տաջիկ զինվորականների կուտակումներ են գրանցվել ղրղզական սահմանային Դամբա և Մաքսաթ…
ՀԱՊԿ-ը հատուկ նշանակության ուժերի վարժանքներ կանցկացնի Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նոյեմբերի 17-19-ին Տաջիկստանում կանցկացնի հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2021» վարժանքները: Այս մասին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ): Ըստ աղբյուրի՝ ընդամենը վարժանքներին ռուսական կողմից գործի կդրվի մոտավորապես 60 զինծառայող և տասը միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 201-րդ ռազմաբազայի ավիախմբի Մի-8ՄՏՎ5-1 երկու ուղղաթիռ: Նշվում է, որ «Կոբալտ-2021» վարժանքներին, բացի Ռուսաստանից, կմասնակցեն ՀԱՊԿ-ի…
Նման հարց չկա օրակարգում․ Դումանյանը՝ ռուսական դպրոցներ բացելու հարցի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց է բացվում ու այս ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Հայաստանում։ Սրա վերաբերյալ հարց ուղղվեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։ Վերջինս վստահեցրեց, որ նման հարց օրակարգում չկա։ Դումանյանը նշեց նաև, որ չի հիշում, թե ՀՀ ղեկավարություն կամ որևէ բարձրաստիճան պաշտոնյա նման…
Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահը
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: «Հարգելի Նիկոլ Վովայի, Սիրով Ձեզ և Հայաստանի ողջ բարեկամ ժողովրդին եմ հղում մեր անկեղծ շնորհավորանքները հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի առթիվ: Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շարք՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդի բարեկեցության բարելավման և…