fbpx
Աշխարհ

ՀԱՊԿ-ը դատապարտել է սահմանին ուժի կիրառումը Ղրղըզստանի և Տաջիկստանի կողմից

ՀԱՊԿ-ը պատրաստ է ուժեղացնել միջնորդական ջանքերը՝ Տաջիկստանի և Ղրղըզստանի միջև փոխզիջման հասնելու համար, նշվել է կազմակերպության քարտուղարության հայտարարությունում։

«Անընդունելի ենք համարում ուժի կիրառման ցանկալի փորձ վիճելի հարցերի լուծման համար և համոզված ենք, որ քաղաքական-դիվանագիտական մոտեցումներն այլընտրանք չունեն։ ՀԱՊԿ-ը պատրաստ է համակողմանիորեն ուժեղացնել միջնորդական ջանքերը՝ կայուն փոխզիջման հասնելու համար»,- նշվել է ՀԱՊԿ կայքի հաղորդագրությունում։

ՀԱՊԿ ղեկավարությունը և քարտուղարության աշխատակիցները ցավով և դառնությամբ են ընկալել բախումների զոհերի մասին լուրը, որոնք տեղի են ունեցել Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին սեպտեմբերի 14-17-ին, ինչպես նաև ցավակցություն են հայտնում երկու երկրների ժողովուրդներին՝ ողբերգության առիթով, նշել է կազմակերպությունը։

Մասշտաբային մարտական բախումները Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին սկսվել են ուրբաթ առավոտյան։ Կողմերը մեղադրել են միմյանց գնդակոծություններում։ Դաժան մարտերը երկու երկրների զինվորականների միջև սահմանի ողջ պարագծով տևել են ամբողջ օրը։ Հրադադարի հաջողվել է հասնել միայն գիշերվան մոտ։ Շաբաթ օրն առավոտյան բախումները պարբերաբար վերսկսել են։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի համաձայնագրի խախտման մեջ։ Փոխհրաձգությունը դադարեցվել է միայն շաբաթ օրվա երեկոյան։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ