տարհանում
Մոսկվայի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, մոտ 1000 մարդու տարհանել են
Մոսկվայի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, մոտ 1000 մարդու տարհանել են: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին: Հաղորդվում է, որ այնտեղ բնակվում էին Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի ուսանողները: Կրակը մարվել է: Բնակիչներն այժմ վերադառնում են իրենց սենյակներ:
Նոր Զելանդիային հսկայական ցունամի է սպառնում
Նոր Զելանդիայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի գիտաշխատողները կղզու տեկտոնական ակտիվության հետազոտություն են իրականացրել և եկել այն եզրակացության, որ հարավային շրջանում՝ Հիկուրանգի խզվածքի մոտ, առաջիկայում կարող է Ռիխտերի սանդղակով 9 ու ավելի մագնիտուդով երկրաշարժ տեղի ունենալ: Ինչպես նշում է Daily Mail-ը, այդ աղետի հետևանքով կարող է 10 ու ավելի մետր բարձրությամբ ցունամի առաջանալ: Այն կարող է բառի…
Ինդոնեզիայում ցունամիից տուժած շրջաններից ավելի քան 17 հազար մարդ է տարհանվել
Ինդոնեզիայի իշխանություններն ավելի քան 17 հազար մարդ են տարհանել ցունամիից տուժած շրջաններից, որն առաջացել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումից, հայտնել է Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն: «Նրանք մշտական բնակության վայրեր կվերադառնան միայն ողբերգության հետևանքների վերացումից, իրենց տների ու ենթակառուցվածքի վերականգնումից հետո, որոնք ավերել է ցունամին», – Նուգրոհոյի խոսքը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը: …
Նյու Յորքում CNN-ի գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
CNN հեռուստաալիքից հայտնել են, որ ոստիկանությունն իր նյույորքյան բաժանմունքում ռումբ չի հայտնաբերել, որի գրասենյակի աշխատակիցներն ավելի վաղ տարհանվել էին ականապատման մասին տեղեկություն ստանալուց հետո:
Կազանի առևտրի կենտրոնից 100 մարդ է տարհանվել ծխեցման պատճառով
Կազանի առևտրի կենտրոնից 100 մարդ է տարհանվել ռեստորաններից մեկում ծխեցման պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներն ու փրկարարները: Արդյունքում, ոչ ոք չի տուժել:
Լոնդոնյան բնակարաններից մեկում պայթուցիկ ինքնաշեն սարքեր են հայտնաբերել
Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանումը Լոնդոնի հյուսիսում գտնվող բնակարաններից մեկում ինքնաշեն պայթուցիկ երկու սարք է հայտնաբերել, ասվում է գերատեչության կայքում: Փողանցում է aysor.am-ը: Նշվում է, որ խոսքը Հառլսդեն թաղամասի տներից մեկի մասին է: Այնտեղ մարդկանց տարհանել են: Պայթուցիկ սարքերը վնասազերծվել են, այս պահին դրանք ուսումնասիրվում են:






