տարհանում

  • Կալիֆոռնիայի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են

    Կալիֆոռնիայի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են

    ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Խաղաղօվկիանոսյան հզոր փոթորիկը իր հետ բերել է հեղեղումներ և սողանքներ: Արմատախիլ են եղել հարյուրավոր ծառեր: Այս մասին հայտնել է BBC-ն: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նահանգի հյուսիսային շրջաններից տարհանվել են հազարավոր մարդիկ: Հեղեղումների հետևանքով նաև վնասվել են բազմաթիվ տներ և ավտոմեքենաներ: Daybreak video of the #Sausalito mudslide that trapped a woman in her house…

  • Մոսկվայում պայթուցիկի առկայության մասին անանուն զանգերից հետո 5 000 մարդ է տարհանվել

    Մոսկվայում պայթուցիկի առկայության մասին անանուն զանգերից հետո 5 000 մարդ է տարհանվել

    Մոսկվայում պայթյուցիկի առկայության մասին անանուն զանգերից հետո 7 բիզնես կենտրոններում, առևտրի կենտրոններում և օֆիսային շենքերում տարհանում է իրականացվել. հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ ընդհանուր առմամբ մոսկովյան ժամանակով 11.20-ի դրությամբ` տարհանվել է մոտ 5 000 մարդ:

  • Մոսկվայի Զելենոգրադ շրջանի դպրոցում հրդեհ է բռնկվել

    Մոսկվայի Զելենոգրադ շրջանի դպրոցում հրդեհ է բռնկվել

    Մոսկվայի Զելենոգրադ շրջանի դպրոցում հրդեհ է բռնկվել: Շինությունից տարհանվել է ավելի քան 150 աշակերտ: Այս մասին ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայությունից: Բռնկման տարածքը կազմել է 1 քառ.մ: Հրդեհը մարվել է:

  • Մոսկվայում ավելի քան 20 հազար մարդ են տարհանել

    Մոսկվայում ավելի քան 20 հազար մարդ են տարհանել

    Մոսկվայի 90 մարդաշատ օբյեկտներից ավելի քան 20 հազար մարդ են տարհանել «ականապատման» մասին սպառնալիքներով անանուն զանգերից հետո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների մի ներկայացուցիչ: «Մոսկվայում 89 օբյեկտներից ներկայում տարհանվել է 21 հազար մարդ»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա հիշեցրել է, որ «ականապատման» վերաբերյալ հաղորդումներից հետո ստուգումներ են անցկացվում Մոսկվայի մարզի տարածքի…

  • Ավստրալիայում բնակչության տարհանում է սկսվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով

    Ավստրալիայում բնակչության տարհանում է սկսվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով

    Ավստրալիայի հարավ-արևելքի Քվինսլենդի նահանգում հազարից ավելի բնակիչ է տարհանվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Նահանգի արտակարգ իրավիճակների հաղթահարման ծառայության ներկայացուցիչ Կատարինա Քերոլը հայտնել է, որ իշխանությունները վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրել են 18 փրկարարական գործողություն և տարհանել մոտավորապես 1,1 հազար մարդու, ասված է հաղորդագրության մեջ: Հեռուստաալիքի տվյալներով՝ նահանգի վարչապետ Անաստասիա Պալաշչուկը…

  • Փարիզի ոստիկանությունը տարհանում է միգրանտների տարերային ճամբարը

    Փարիզի ոստիկանությունը տարհանում է միգրանտների տարերային ճամբարը

    Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի հյուսիսում տարհանում է միգրանտների տարերային ճամբարը, հայտնել է France Bleu ռադիոցանցը: Ռադիոցանցի փոխանցմամբ՝ մետրոյի Պորտ դը լա Շապել կայարանի մերձակա ճամբարում, ըստ տարբեր գնահատումների, գտնվում է մի քանի հարյուրից մինչև հազար միգրանտ: Տարհանված միգրանտները կտեղաբաշխվեն շտապ տեղավորման կենտրոններում: Անցյալ տարվա հոկտեմբերին ոստիկանությունը միգրանտների՝ տարերայնորեն ստեղծված ճամբարի տարհանում է անցկացրել երկրի հյուսիսի Գրանդ-Սենտ…

  • Մոսկվայի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, մոտ 1000 մարդու տարհանել են

    Մոսկվայի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, մոտ 1000 մարդու տարհանել են

    Մոսկվայի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, մոտ 1000 մարդու տարհանել են: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին: Հաղորդվում է, որ այնտեղ բնակվում էին Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի ուսանողները: Կրակը մարվել է: Բնակիչներն այժմ վերադառնում են իրենց սենյակներ:

  • Նոր Զելանդիային հսկայական ցունամի է սպառնում

    Նոր Զելանդիային հսկայական ցունամի է սպառնում

    Նոր Զելանդիայի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի գիտաշխատողները կղզու տեկտոնական ակտիվության հետազոտություն են իրականացրել և եկել այն եզրակացության, որ հարավային շրջանում՝ Հիկուրանգի խզվածքի մոտ, առաջիկայում կարող է Ռիխտերի սանդղակով 9 ու ավելի մագնիտուդով երկրաշարժ տեղի ունենալ: Ինչպես նշում է Daily Mail-ը, այդ աղետի հետևանքով կարող է 10 ու ավելի մետր բարձրությամբ ցունամի առաջանալ:  Այն կարող է բառի…

  • Ինդոնեզիայում ցունամիից տուժած շրջաններից ավելի քան 17 հազար մարդ է տարհանվել

    Ինդոնեզիայում ցունամիից տուժած շրջաններից ավելի քան 17 հազար մարդ է տարհանվել

    Ինդոնեզիայի իշխանություններն ավելի քան 17 հազար մարդ են տարհանել ցունամիից տուժած շրջաններից, որն առաջացել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումից, հայտնել է Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն:  «Նրանք մշտական բնակության վայրեր կվերադառնան միայն ողբերգության հետևանքների վերացումից, իրենց տների ու ենթակառուցվածքի վերականգնումից հետո, որոնք ավերել է ցունամին», – Նուգրոհոյի խոսքը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը:  …

  • Նյու Յորքում CNN-ի գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

    Նյու Յորքում CNN-ի գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

    CNN հեռուստաալիքից հայտնել են, որ ոստիկանությունն իր նյույորքյան բաժանմունքում ռումբ չի հայտնաբերել, որի գրասենյակի աշխատակիցներն ավելի վաղ տարհանվել էին ականապատման մասին տեղեկություն ստանալուց հետո:  

  • Կազանի առևտրի կենտրոնից 100 մարդ է տարհանվել ծխեցման պատճառով

    Կազանի առևտրի կենտրոնից 100 մարդ է տարհանվել ծխեցման պատճառով

    Կազանի առևտրի կենտրոնից 100 մարդ է տարհանվել ռեստորաններից մեկում ծխեցման պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներն ու փրկարարները: Արդյունքում, ոչ ոք չի տուժել:

  • Լոնդոնյան բնակարաններից մեկում պայթուցիկ ինքնաշեն սարքեր են հայտնաբերել

    Լոնդոնյան բնակարաններից մեկում պայթուցիկ ինքնաշեն սարքեր են հայտնաբերել

    Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանումը Լոնդոնի հյուսիսում գտնվող բնակարաններից մեկում ինքնաշեն պայթուցիկ երկու սարք է հայտնաբերել, ասվում է գերատեչության կայքում: Փողանցում է aysor.am-ը: Նշվում է, որ խոսքը Հառլսդեն թաղամասի տներից մեկի մասին է: Այնտեղ մարդկանց տարհանել են: Պայթուցիկ սարքերը վնասազերծվել են, այս պահին դրանք ուսումնասիրվում են: