տեղակալ
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հայաստանում Շրի Լանկայի նորանշանակ դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր ներդրումը կունենա Հայաստանի ու…
Տիրան Խաչատրյանն ազատվեց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին. Տիրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», –…
Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ Այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված որոշման մեջ։ Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը:
Զոհված զինծառայողի հոր դիմումի հիման վրա հարուցված քրգործով կալանավորվել է զորամասի հրամանատարի տեղակալը
2020թ․ դեկտեմբերի 8-ին քաղաքացի Հ․ Օ․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հայտնելով, որ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ռազմական դրություն հայտարարվելուց հետո տեղեկանալով, որ իր որդուն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Օ.-ին, զորամասի կազմում տեղափոխել են Արցախի Հանրապետություն, իր անձնական «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ՝ աջակցություն ցուցաբերելով…
Նիկոլ Փաշինյանը ԱԳ փոխնախարար է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գագիկ Ղալաչյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գագիկ Ղալաչյանին 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
ԱՆ նախարարի և ոստիկանության պետի տեղակալներն այցելել են քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին
ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook-ի գրառմամբ հայտնում է, որ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն այցելել են դեկտեմբերի 25-ին քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին: «Գևորգ Սիմոնյանը հետաքրքրվել է վերջինիս առողջությամբ, ծանոթացել բուժման ընթացքին, համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները և մաղթել շուտափույթ ապաքինում: Հուսով ենք, որ նմանատիպ…
Արգիշտի Մեխակյանը՝ Արմավիրի փոխմարզպետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի փոխմարզպետ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ», – ասված է համապատասխան որոշման մեջ: Որոշումը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքում։ Հիշեցնենք, որ Մեխակյանը օրերս վայր էր դրել պատգամավորական մանդատը։
ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը պատասխանել է լրագրողների հարցերին
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում հանդես է եկել ասուլիսով. ամփոփվել են պատերազմի ընթացքում ԱԻՆ-ի կողմից իրականացված աշխատանքները:
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ
Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորեց իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Երկուստեք կարևորվեց հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։…
Իզաբելլա Աբգարյանը դուրս է գալիս ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից
Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ Իզաբելլա Աբգարյանը դուրս է գալիս ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից։ Նա ասաց, որ Աբգարյանը դիմում է ներկայացրել դուրս գալու համար։ Սարգսյանի խոսքով՝ Աբգարյանը շարունակելու է մնալ ավագանու անդամ և համապատասխան հանձնաժողովում շարունակելու է իր աշխատանքները։
ՊԵԿ նախագահը նոր տեղակալ ունի
ՀՀ ՊԵԿ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ վարչապետի 18 նոյեմբերի 2020 թվականի N 1248 – Ա որոշմամբ Աշոտ Մուրադյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Աշոտ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»։ https://www.facebook.com/petekamutner/posts/3377583785671650
Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
ՊԲ հրամանատարի տեղակալի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՊԲ հրամանատարի տեղակալը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։ https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/622401355110745/?__cft__%5B0%5D=AZWU7vB1Sea0yyL2rdjqCUdwdGTBkYmHjGU3YTO8VSaQoUPwKQslK1Ij1oZFSuZK0hzPe4rEKAh6R1fEC0IYBOKCRbFyRRkaL_wtSByv2VAjgivitX4mLboZB289OjmLRKPhZ15NsFBzpVeqVuK0swZ4Vyt_RnQq0nkBCPWLo_5W0dxYwVZMzoxpolKNnJsYefE&__tn__=%2CO%2CP-R
Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է ԱԻՆ նորանշանակ տեղակալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ արտակրագ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալին: «ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Նախարար Ցոլակյանը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Արմեն Փամբուխչյանին, վստահություն հայտնել, որ…
ԲՏԱ փոխնախարարը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է միջգերատեսչական կապերի ամրապնդման հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է միջգերատեսչական կապերի ամրապնդման հնարավորությունները «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը սեպտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական…















