տեղական արտադրություն
Հայաստանում 9 հազար տոննա մսի ներմուծումը կազատվի մաքսատուրքից. Սպառնալիք գյուղատնտեսությանը
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց մինչև 9 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունների ներմուծվող մսի մաքսատուրքից ազատելու որոշում։ Այս միջոցը, որը նպատակ ունի խթանել տեղական մսի վերամշակումը և բավարարել շուկայի պահանջարկը, բարդ մարտահրավեր է ներկայացնում՝ հնարավոր հետևանքներով Հայաստանի գյուղատնտեսության համար։ Որոշումն ուղղակիորեն կապված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախորդ որոշման հետ՝ որոշակի տեսակի գյուղատնտեսական ապրանքների համար…
Հայաստանում 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը՝ աջակցելով տեղական արտադրությանը
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 21-ի նիստում որոշում կայացրեց 6 ամսով սահմանափակել կենդանի խոզերի ներկրումը՝ սահմանելով առավելագույնը 25,000 գլուխ քանակական սահմանափակում։ Այս քայլը նպատակ ունի պաշտպանել տեղական արտադրողներին և խթանել խոզի մսի արտադրության զարգացումը։ Սահմանափակումները վերաբերում են 50 կգ և ավել կենդանի զանգված ունեցող խոզերին, որոնց ներկրումները հիմնականում իրականացվում են Բելառուսից և Ռուսաստանից։ 2023 թվականին ներկրումների ծավալները…
6 ամսով արգելվեց սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանումը Հայաստանից
6 ամսով արգելվել սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը որոշվեց ՀՀ կառավարության նոյեմբերի 7-ի նիստում։ Այս որոշումը նպատակ ունի աջակցել տեղական արտադրությանը, մատակարարել արտադրական հումքով և խթանել նոր ներդրումները մշակող արդյունաբերության ոլորտում։ Վերջին տարիներին սև և գունավոր մետաղների գների աճի պատճառով այս ապրանքների արտահանման մակարդակը բարձրացել էր։ ԵԱՏՄ երկրներում նույնպես կիրառվել են նմանատիպ սահմանափակումներ՝…
Թուրքիան որոշել է հիմնել ինսուլինի տեղական արտադրություն
Թուրքիան որոշել է հիմնել ինսուլինի տեղական արտադրություն։ Այս մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ «Քրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետի համար կենսական նշանակություն ունեցող ինսուլինի տեղական արտադրություն սկսելու համար արդեն գործի ենք անցել։ Թուրքիայի դեղերի և բժշկական սարքերի ընկերությունը (TİTCK) համապատասխան կոչ է հղել ընկերություններին»,- գրել է նա։
Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը
Այսօր պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը։ «Մենք նաև նախաձեռնել ենք թեստավորման արտադրություն ՀՀ-ում: Եվ ներկրված 100 հազար ռեագենտներով արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն»,- ասաց պարետը:…





