Թուրքիան որոշել է հիմնել ինսուլինի տեղական արտադրություն։ Այս մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
«Քրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետի համար կենսական նշանակություն ունեցող ինսուլինի տեղական արտադրություն սկսելու համար արդեն գործի ենք անցել։ Թուրքիայի դեղերի և բժշկական սարքերի ընկերությունը (TİTCK) համապատասխան կոչ է հղել ընկերություններին»,- գրել է նա։

