Տեղահանված
Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 30-ն է։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Դիմել կարող եք՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման…
44-օրյա պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։ «Նշեմ, որ նրանց ավելի քան 80 տոկոսը վերադարձել են Արցախ, մնացածը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետությունում։ Նրանց վերաբերվող խնդիրները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության կառավարության…
Այս տարվա ապրիլի 22-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում մեկնարկել է 10 մասնաշենքից բաղկացած բնակարանային համալիրի կառուցումը: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ Facebook-ի իր էջում։ Նշվում է, որ բնակարանները նախատեսված են Շուշիից և Հադրութից տեղահանված 153 ընտանիքների համար: Դրանք կհանձնվեն շահառուներին 2021 թվականի վերջում: Ըստ աղբյուրի՝ շինարարության հաշվարկված արժեքը կազմում է 8 միլիոն 970 հազար…
Արցախի ասխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի…
Մեկ օրվա ընթացքում Հայաստանից ռուս խաղաղապահների ու ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ավտոբուսներով Արցախ են վերադարձել 178 արցախցի տեղահանվածներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական կայքը։ Նշվում է, որ խաղաղապահները ապահովում են քաղաքացիները անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն ու օգնում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հարցում։ Ըստ աղբյուրի՝ առայսօր Արցախ է վերադարձել 47…
Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 566 տեղահանված։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ից։ Նշվում է, որ տեղանվածներից փոխադրող ավտոբուսների շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահները։ Ըստ աղբյուրի՝ ռուսական զորախմբերը ապահովում են արցախցիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր։
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ Արցախից տեղահանվածներին տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունն ուղևորվել է Ստեփանակերտ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի ՊՆ-ից։ Նշվում է, որ այս անգամ Երևանից ԼՂ են մեկնել 481 մարդ։