տեսչական մարմին
Աղվեսներ որսացող անձին գտել են, իսկ կենդանիները բաց են թողնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են աղվեսներ որսացող անձին և պարզել, որ նշված աղվեսի ձագերին իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով որսացել է ՀՀ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ Ս.Ա. պատճառաբանելով, որ աղվեսները վնասում էին իր ընտանի թռչուններին։…
Վահե Տեր-Մինասյանը տուգանվել է վարչական իրավախախտման համար․ տեսչական մարմին
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում գրված է․ Վերջին օրերին մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից բժիշկ Վահե Տեր-Մինասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու փաստի առնչությամբ, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև Վ. Տեր-Մինասյանը: Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ վերոնշյալ բժիշկը տուգանվել է ոչ…
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է հանքարդյունաբերողների հետ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը հանդիպել է ՀՀ-ում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը կրող ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների ղեկավար կազմի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, Վ.Ավետիսյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Տեսչական մարմնի և տնտեսավարող…
21-ի փոխարեն 6 տեսչական մարմին. ի՞նչ խնդիրներ են լուծելու տեսչական մարմինները
2018թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվեց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը, հաստատվեց կանոնադրությունը: Գրասենյակը համակարգելու է տեսչական մարմինների աշխատանքները, նպաստելու է դրանց կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը: Գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանն այսօր՝ մարտի 27-ին, ներկայացրել է գրասենյակի աշխատանքների կազմակերպման և անցկացման մանրամասները՝ նշելով, որ տեսչական մարմինները ոչ միայն ստուգողներ պետք է լինեն, այլև…
Թվով 25 իրավախախտման դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 29 մլն դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 25 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 29.844.890 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 6-ի վերաբերյալ նշանակվել է 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.075.790…
Արձանագրված թվով 47 իրավախախտման դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 29 մլն դրամի վնաս
2019 թվականի փետրվարի 18-22-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 47 իրավախախտման դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 29.037.805 ՀՀ դրամի հասցված վնաս, իսկ 3-ի վերաբերյալ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 20 դեպք, հաշվարկվել է 25.986.900 ՀՀ դրամի…
Դադարեցվել է անորակ դեղի շրջանառությունը
Հայաստանի «ՆՕԿԻ» Հ/Ձ ՍՊԸ դեղագործական ընկերության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր 100մգ, բլիստերում-(20/2×10)՝ 118, 218, 317 սերիաներ» դեղը ձեռքի մեջ փշրվում է, ունի տհաճ համ: «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 0114194218 լաբորատոր փորձաքննության եզրակացության համաձայն՝ դեղի նշված սերիաների դեղահատերն անհարթ մակերեսով են, արտահայտված քացախաթթվի հոտով, բլիստերում…







