Տիգրանակերտ
Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր. ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր Facebook-ի էջում գրում է. «Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը: Տեղահանվող գյուղերի բնակիչների իրավունքների վերաբերյալ ավելի ուշ կհրապարակեմ իմ տեսաուղերձը, իսկ Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում, որ պատմամշակութային ժառանգությունն ու պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության…
Արցախի գանձերը. Տիգրանակերտ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Արցախի Տիգրանակերտը գտնվում է Արցախի հանրապետության Ասկերանի շրջանում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա և դրան կից գոգավորությունում` Արքայական աղբյուրների հարևանությամբ, զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Քաղաքը մ.թ.ա. 90-ական թթ. վերջերին հիմնել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծը (95-55 թթ.…
Տիգրանակերտն այս անգամ կտոնի հայ ժողովրդի հաղթանակը․ Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Տիգրանակերտ. արքայից արքայի քաղաքն առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է, իսկ այս անգամ կտոնի հայ ժողովրդի նոր հաղթանակը: Այս պատմական ժամանակահատվածում, սա, իրապես, մեր վերջին պատերազմն է, որը համազգային ջանքերով պարտավոր ենք կրկին հաղթելու»:
Ակնան պետք է վերածենք մի մեծ այգեստանի. Արայիկ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Նախագաը շեշտել է, որ Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը: «Հարգելի ՛ հայրենակիցներ 1997թ.-ին, երբ ժամանակի իշխանությունները քննարկում էին տարածքային զիջումների միջոցով Արցախի հիմնախնդիրը լուծելու հարցը, այն քչերից մեկն էի, ով, եղած համեստ ունեցվածքը բանկում գրավ դնելով,…
19-րդ դարի վերջից մեզ հասած արծաթե զույգ ապարանջաններ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «19-րդ դարի վերջի Տիգրանակերտցի (Ամիդ/Դիարբեքիր) հայ արծաթագործ վարպետից մեզ հասած՝ փոքրիկ հայուհու՝ զանգակներով զարդարված զույգ ապարանջաններ։ Գերմանացի աշխարհագետ Հյուգո Գրոթեի կողմից 1909 թվականին Տիգրանակերտում արված լուսանկարից կարելի է ենթադրել, որ զանգակներով զարդերը Տիգրանակերտի հայկական տարազային համալիրի մի մասն…
Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահը վառելու արարողությանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին Տիգրանակերտում մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին՝ Ստեփանակերտում:






