fbpx
Մշակույթ

19-րդ դարի վերջից մեզ հասած արծաթե զույգ ապարանջաններ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«19-րդ դարի վերջի Տիգրանակերտցի (Ամիդ/Դիարբեքիր) հայ արծաթագործ վարպետից մեզ հասած՝ փոքրիկ հայուհու՝ զանգակներով զարդարված զույգ ապարանջաններ։

Գերմանացի աշխարհագետ Հյուգո Գրոթեի կողմից 1909 թվականին Տիգրանակերտում արված լուսանկարից կարելի է ենթադրել, որ զանգակներով զարդերը Տիգրանակերտի հայկական տարազային համալիրի մի մասն էին կազմում։

               

(Ամիդը, կամ ներկայիս Դիարբեքիրը նշելով որպես Տիգրանակերտ, ոչ մի դեպքում նկատի չեմ ունեցել Տիգրան Մեծի կառուցած «Տիգրանակերտ մայրաքաղաքը», այլ արձանագրել եմ հետևյալ փաստը։

«Հայոց ավանդական պատմությունը Դիարբեքիրի կառուցումը վերագրում է Հայկազունի կամ Երվանդունի Տիգրանին (մ.թ.ա. VIդ. 1-ին կես), որի անունով հայ պատմիչներն այն անվանել են նաև Տիգրանակերտ»: «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 99-102):

https://www.facebook.com/hamlet.hovsepian/posts/10219039919841910

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ