Ակնան պետք է վերածենք մի մեծ այգեստանի. Արայիկ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Արցախի նախագահը նոր նշանակում է արել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Նախագաը շեշտել է, որ Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

1997թ.-ին, երբ ժամանակի իշխանությունները քննարկում էին տարածքային զիջումների միջոցով Արցախի հիմնախնդիրը լուծելու հարցը, այն քչերից մեկն էի, ով, եղած համեստ ունեցվածքը բանկում գրավ դնելով, Ակնայում (նախկինում՝ Աղդամ) սկսել է այգեգործությամբ զբաղվել: Մի առիթով ասել եմ, էլի կկրկնեմ, որ պատերազմի թոհուբոհով անցած 24-ամյա երիտասարդիս յուրահատուկ պատասխանն էր դա…

Այո՛, Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը: Ու այդ հայտարարությունը ողջ հայության անունից եմ հնչեցնում, Ակնայի իմ այգուց, որն իր դրախտային փարթամությամբ վկայում է ոչ միայն հողի հետ տարիներով իմ պայքարի արդյունքը, այլև կարևոր օրինակ է դառնալու մեր բազմաթիվ այն հայրենակիցների համար, ովքեր կառավարության աջակցությամբ առաջիկա տարիներին ամբողջ Ակնան պետք է վերածենք մի մեծ այգեստանի:

Սա է մեր այսօրվա օրակարգը, որով առաջնորդվելու համար արդեն սկսել ենք գործուն քայլեր ձեռնարկել:

Ի գործ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/322195935560495/?t=0

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();