Տիգրան Աթանեսյան
Հակաիշխնական հատվածում սկսում են խոսել մանդատները չվերցնելու մասին
Իր հակաիշխանական հայացքներով հայտնի Տիգրան Աթանեսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ընտրությունների արդյունքներին, նշելով, որ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը պետք է հրաժարվեն իրենց մանդատներին։ Նա այս պնդում է հիմնավորում է այն բանով, որ այդ ուժերի առաքելությունը Նիկոլ Փաշինյանից ազատվել էր, ինչը անհնարին է դառնում, եթե դրանք գնում են Խորհրդարան ու դառնում փոքրաթիվ ընդդիմություն։…
Տիգրան Աթանեսյանը դադարեցրել է Հրայր Թովմասյանի սանիկի շահերի պաշտպանությունը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ դադարեցրել է Հրայր Թովմասյանի սանիկի շահերի պաշտպանությունը: «Նորայր Փանոսյանի (Հրայր Թովմասյանի սանիկի) խնդրանքով դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը, իմ տեղը զիջելով ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ պարոն Հ.Քոչարյանին: Մաղթում եմ հաջողություն, անդավաճանություն և խելք: Բարին ընդ ձեզ)))»,-ասվում է գրառման մեջ: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218081926502850&id=1327886913
Տիգրան Աթանեսյանի հաղորդումով հարուցված քրգործը վարույթ է ընդունվել
2020թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր և իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով հարուցված քրեական գործը 2020թ. մայիսի 26-ին վարույթ է ընդունվել ՀՀ…
Սանասարյանը հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը. տուժողի փաստաբանը մանրամասներ է հայտնել
ՀՀ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և հայտնել, որ իր կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Նա նշել էր, որ ինքը երբևէ «երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենային ու վայր ընկել»:…
Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ հունվարի 14-ին, հարցաքննվել է ՀՔԾ-ում՝ վկայի կարգավիճակով։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Նա նշեց, որ հարցաքննությունը տևել է տասը րոպե։ Հարցին՝ ինչ քրեական գործի շրջանակում է նախկին ոստիկանապես վկա, պաշտպանը չցանկացավ ասել, նշելով, որ այդ մասին կխոսի ավելի ուշ։ Աղբյուրը՝ News.am
Հրայր Թովմասյանի սանիկը դարձյալ կալանավորվեց
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Վերջինիս խոսքով՝ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։ «Այն պարզապես ոչնչացված է։ Կամակատարային, խայտառակ որոշում է կայացվել։ Այն մենք, իհարկե, կբողոքարկենք»,-ասաց Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին…
Սանասարյանի անվան հետ կապված վրաերթի դեպքով քրգործ է հարուցվել․ Տիգրան Աթանեսյան
ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային ենթադրաբար վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնել է վրաերթի ենթարկված երեխայի մոր փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը։ «Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»,-նշել…
Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի մասին որոշումը բողոքարկվել է
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին որոշումը բողոքարկվել է: Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: «Գլխավոր դատախազին բողոք եմ ներկայացրել Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ: Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին բողոք է ներկայացվել՝ հանցակազմի բացակայության…
Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Նարեկ Մալյանի դեմ
Մալաթիայի քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման Նարեկ Մալյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ Մալյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այդ մասին տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Ավելի վաղ Զարուհի Մեջլումյանը, որը սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի կինն է, դիմել էր ոստիկանություն՝ հաղորդում տալով հանցագործության մասին: Մասնավորապես, նա պնդում էր,…








