Տիգրան Արզաքանցյան

  • Նատալյա Ռոտենբերգին հեռացրել են Մարմնամարզության ֆեդերացիայից

    Նատալյա Ռոտենբերգին հեռացրել են Մարմնամարզության ֆեդերացիայից

    Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը Նատալյա Ռոտենբերգի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՄՖ-ի Facebook-ի պաշտոնական կայքից։ Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ Ռոտենբերգն այլևս չի հանդիսանում Ֆեդերացիայի փոխնախագահը։ Սակայն, հեռացման պատճառների մասին չի ասվում։ Նշենք, որ Ռոտենբերգը կառույցի փոխնախագահ էր նշանակվել այս տարվա փետրվարին։ Հավելենք, որ նա հանդիսանում է քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը։

  • Նատալյա Ռոտենբերգը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ

    Նատալյա Ռոտենբերգը՝ Մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ

    Տիգրան Արզաքանցյանի տիկին Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ։ Ընտրությունը կայացել է այսօր։ Ռոտենբերգը նախկին մարմնամարզուհի է ու բալետի պարուհի։ Նա ղեկավարելու է գեղարվեստական մարմնամարզությունը։

  • Արզաքանցյանի կինը Հայաստանի անձնագիր է ստացել

    Արզաքանցյանի կինը Հայաստանի անձնագիր է ստացել

    Երեկ՝ հունվարի 18-ին «Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյան Ռոտենբերգը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ու հայկական անձնագիր։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Ռոտենբերգը հանդիսանում է կուսակցության կանանց միության պատվավոր նախագահը։ Տարածված հաղորդագրությունում ասվում է, որ Ռոտենբերգը հայերենով ընթերցել է ՀՀ քաղաքացիության մասին օրենքն ու վստահության համար…

  • Ստեղծվել է կանանց միություն․ Արզաքանցյանի կինը գլխավորելու է շարժումը

    Ստեղծվել է կանանց միություն․ Արզաքանցյանի կինը գլխավորելու է շարժումը

    «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն ու կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլբանյանը համատեղ նախաձեռնությամբ ստեղծել են կանանց միություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ալյանս» կուսակցության Facebook-ի էջից։ Նշվում է, որ Միության նպատակն է ակտիվ ու աշխատող կառույցի ձևավորումը, որը պետք է հեռանկարային ծրագրեր իրականացնի։ Ըստ աղբյուրի՝ շարժումը գլխավորելու է Ռոտենբերգը, ով ընտրվել է միության պատվավոր…

  • Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել

    Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել

    «Դատալեքսից» տեղեկանում ենք, որ մեղադրանք է առաջադրվել Տիգրան Գրիշայի Արզաքանցյանին՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար։ Ենթադրաբար, խոսքն այստեղ «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի մասին է, ով մասնակցում էր ՀՀ վերջին խորհրդարանական ընտրություններին։ Արզաքանցյանը մեղադրվում է 2021 թվականի մայիսի 25-ին անձնագրային և վիզաների վարչություն ներկայացրած կեղծ փաստաթղթի համար, որն իրենից ներկայացնում էր տեղեկանք՝ 24.02.2018 թվականից…

  • Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են

    Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են

    «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են: Տեղեկությունը հաստատել է նաև Տիգրան Արզաքանցյանը. Գործարարի խոսքով՝ սեփականություն հանդիսացող ընկերություններում ստուգումներ են իրականացվել, սակայն դրանք, Արզաքանցյանի պնդմամբ «կրել են հերթական բնույթ»:

  • Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներին

    Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներին

    Հուլիսի 9-ին վարչապետի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներին։ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան»…

  • Մեր տղաները զոհվեցին, որ մենք չդադարենք պայքարել․ Արզաքանցյանն այցելել է զոհված զինծառայողների շիրիմներին

    Մեր տղաները զոհվեցին, որ մենք չդադարենք պայքարել․ Արզաքանցյանն այցելել է զոհված զինծառայողների շիրիմներին

    Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը կնոջ հետ միասին այցելել է զոհված զինծառայողների շիրիմների ու ծաղիկ խոնարհել։ Այս մասին տեղեկանում ենք Արզաքանցյանի Facebook-ի էջից։ Նա լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․ «Մեր տղաները զոհվեցին նրա համար, որպեսզի մենք վստահ ապրենք մեր հողում, մեր տղաները զոհվեցին նրա համար, որպեսզի մենք երբեք չդադարենք պայքարել, այլ վստահ…

  • Տիգրան Արզաքանցյանը չի մասնակցի ընտրություններին. Դատարանն ուժի մեջ է թողել ԿԸՀ որոշումը

    Տիգրան Արզաքանցյանը չի մասնակցի ընտրություններին. Դատարանն ուժի մեջ է թողել ԿԸՀ որոշումը

    Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանն ընտրություններին չի մասնակցի։ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Էդվարդ Նահապետյանի, Արթուր Ավագյանի, Արծրուն Միրզոյանի, Մերի Համբարձումյանի, մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայցադիմումն՝ ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը՝ ներկայացված փաստաթղթերում ներկայացված անճշտությունների պատճառով։…

  • «Դեմոկրատական» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ որոշումը․ Արզաքանցյան

    «Դեմոկրատական» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ որոշումը․ Արզաքանցյան

    «Հայաստանի դեմոկրատական» ​​կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արզաքանցյանը։ «Կարծում ենք, այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ…

  • ԿԸՀ-ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանը չի կարող լինել պատգամավորի թեկնածու

    ԿԸՀ-ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանը չի կարող լինել պատգամավորի թեկնածու

    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ի հերթական նիստում քննարկեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը: ԿԸՀ նիստում որոշում կայացվեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։ Արզաքանցյանի ներկայացուցիչը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին Արզաքանցյանը մշտապես բնակվել է Հայաստանում։ Նա որոշումը կարող է բողոքարկել դատարանում:  

  • ԿԸՀ-ն քննարկելու է Արզաքանցյանին գրանցելու հարցը

    ԿԸՀ-ն քննարկելու է Արզաքանցյանին գրանցելու հարցը

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկելու է Տիգրան Արզաքանցյանին գրանցելու հարցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ Արզանցյանը գլխավորում է «Դեմոկրատական» կուսակցության ընտրական ցուցակը։