Մեր տղաները զոհվեցին, որ մենք չդադարենք պայքարել․ Արզաքանցյանն այցելել է զոհված զինծառայողների շիրիմներին

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը կնոջ հետ միասին այցելել է զոհված զինծառայողների շիրիմների ու ծաղիկ խոնարհել։

Այս մասին տեղեկանում ենք Արզաքանցյանի Facebook-ի էջից։

Նա լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․

«Մեր տղաները զոհվեցին նրա համար, որպեսզի մենք վստահ ապրենք մեր հողում, մեր տղաները զոհվեցին նրա համար, որպեսզի մենք երբեք չդադարենք պայքարել, այլ վստահ ասենք, որ մենք հայ ենք, իսկ Արցախը մեր տունն է, մեր տղաները զոհվեցին նրա համար, որպեսզի անգամ պարտություն բառի կողքին ոչ ոք չհամարձակվի վերջակետ դնել»։

Ամենաթարմ