Տիգրան Գալստյան
ԱԺ-ն խնայել է 603,5 մլն դրամ ու վերադարձրել Պետբյուջե
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ Ազգային ժողովն, աշխատակազմի միջոցով, այս տարվա ընթացքում պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից, արդեն իսկ իրականացրել է 603,5 (վեց հարյուր երեք ու կես) մլն դրամի խնայողություն և վերադարձրել է ՀՀ Պետական բյուջե՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման նպատակով: Ներկայումս նույնպես չի վճարվում…
Պատերազմի սկսման պահից ոչ մի պատգամավոր պարգևավճար չի ստացել․ ԱԺ աշխատակազմի ղեկավար
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Արցախի պատերազմի սկսման պահից ՀՀ Ազգային ժողովի ո՜չ պատգամավորները, ո’չ աշխատակազմը որևէ պարգևատրում չի ստացել։ Կոչ եմ անում ակնհայտ կեղծիք տարածողներին մեկ անգամ ևս փնտրեն բարոյականության նշույլներ իրենց ներսում»։ https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/3383337388415972?__cft__%5B0%5D=AZWrSfte0w4CyIJ6L43cGzBF8pSUfB7f3VG5J71QG5HYnT6gW3ZW1IyFQj8Ou3ulsg9ANF832XwQhXktKD8F9WSSVq7VcektUfrQv0tMVB_zKnV62-yog7o404BrQXC-EYU&__tn__=%2CO%2CP-R
ԱԺ տարածքում նոր մասնաշենք կկառուցվի
Հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: «Հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով։ Առանձնահատկությունները 1. Հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը…
ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների
Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակով, Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար կարգով նիստերի ու քննարկումների անցկացմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը և կւց լուսանկարներ հրապարակել։ «ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների»,- գրել է նա: https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/2960699374013111
Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել։ Տիգրան Գալստյանը նշել է, որ Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել: «Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային Ժողովում: Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերն՝ ապահովելու համար ՀՀ Ազգային Ժողովի անխափան աշխատանքն արտակարգ իրավիճակի պայմաններում»։ https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/2847951415287908
ԱԺ աշխատակիցները կպարգևատրվեն մարտ ամսվա համար. Տիգրան Գալստյան
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը իր Facebook-ում գրել է ԱԺ աշխատակիցների պարգևատրման մասին: «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի(ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, փոխանցվում է` «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին: Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ…
ՀՀ ԱԺ աշխատակազմը կիրականացնի հակահամաճարակային գործողություններ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը պլանավորել և հնարավորինս արագ իրականացնելու է հակահամաճարակային հետևյալ գործողությունները: ✅ Բոլոր մասնաշենքերի եւ անցակետերի ախտահանում, ✅ Բոլոր աշխատակիցների ջերմության ստուգում օրական 3 անգամ, ✅ վերջին ամինսներին արտերկիր մեկնած աշխատակիցներին տնային պայմաններում առցանց աշխատելու թույլտվություն, ✅ Դիմակների ձեռք բերում եւ…
Խախտումներից գոնե մեկը եթե ճիշտ է, ապա հնարավորություն եմ տալիս քննարկել ինձ հետ․ Արսեն Բաբայան
Բոլորովին վերջերս մոտ 100 աշխատողի իրավունքներն իր աննախադեպ անգրագիտության պատճառով տրորած մեկը, որը Քաջ Նազարի բախտով դարձել է աշխատակազմի ղեկավար, հրապարակել է մի ցանկ, թե իբր ԱԺ աշխատակազմում 2017-2018 թվականին տեղի են ունեցել հարյուրավոր խախտումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի գործող ղեկավար Տիգրան…
Արդյունքները սարսափեցնող են. Ավարտվեց ԱԺ ներքին աուդիտի անցկացման հերթական փուլը
Ավարտվեց ՀՀ Ազգային Ժողովի Ներքին Աուդիտի անցկացման հերթական փուլը, որի ժամանակ ուսումնասիրվում էր մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանման 2017-2018թթ-ի աշխատանքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իսկապես ստացված արդյունքները սարսափեցնող են, որոշ խախտումներ նույնիսկ անհավատալի, այդ պատճառով որոշեցի այն ներկայացնել հանրությանը։ Ընտրանքային (այսինքն ոչ բոլոր փաստաթղթերի)…
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը կգործուղվի Շվեդիա
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը կգործուղվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ: Տիգրան Գալստյանը նոյեմբերի 27-30-ը կմասնակցի Շվեդիայի խորհրդարանում կազմակերպվող Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից:
Ազգային ժողովը կհամալրիվի նոր ժամանակակից սարքավորումներով
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը Facebook-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումից: «Այսօր ՀՀ Ազգային ժողովում քննարկեցինք ՀՀ Ազգային ժողովի 2020-ի բյուջետային հայտը: Ուրախ եմ արձանագրել, որ քննարկման մասնակիցները կիսեցին իմ տեսլականը հաջորդ տարում էապես ավելացնել նոր ժամանակակից տեխնոլոգիաներով և տեխնիկայով ՀՀ Ազգային ժողովի և աշխատակազմի հագեցվածությունը: Նշեմ, որ քիչ…
ԱԺ աշխատակազմի ղեկավարը ցանկացել է ազատվել և վատ վիճակից դուրս բերել Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արարատ Միրզոյանն օրերս իր կարգադրությամբ ծառայողական քննություն անցկացնելու որոշում ընդունեց՝ պարզելու, թե ով կամ ովքեր են թերացել իրենց աշխատանքում և ԱԺ աշխատակիցներին ապօրինի հրամաններով կադրերի ռեզերվ ուղարկել։ Բանն այն է, որ չնայած այդ հրամանագրերն արձակել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, սական, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը համաձայնեցված է եղել Միրզոյանի հետ,…
ԱԺ-ում 2018 թվականին հաստիքի կրճատում չի եղել
Հունիսի 10-ին Ազգային ժողովում ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը 2018թ. բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս տեղեկացրեց, որ այս պահին 732 հաստիք ունեն, սակայն հաստիքի կրճատում, որպես այդպիսին, չի եղել, քանի որ դա գնահատման խնդիր է: «Մենք առաջին հերթին պետք է գնահատենք գործընթացները, որ իրականացնելու ենք, ապա հասկանանք՝ կառուցվածքն ինչպիսին կլինի, ապա հաստիքները որոշվեն: Ես հաստիքների վերապրոֆիլավորմանն…
Պլանավորման ժամանակ բազմաթիվ հրավերներ որոշվել է տեղափոխել հաջորդ տարիներին. Գալստյան
Հունիսի 10-ին Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ֆինանսաֆյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան. խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին. «Կառավարության պահուստային ֆոնդից այս տարվա համար ԱԺ-ին է տրամադրվել 183 մլն դրամ՝ գործուղումների համար. ի՞նչ լրացուցիչ անհրաժեշտություն է առաջացել այդ գումարները խնդրելու», – հարցրեց նա: Գալստյանը նշեց, որ…
Վարդանյան ընտանիքը իր միջոցներով կիրականացնի Ա. Մյասնիկյանի արձանի վերականգումը
Միքայել և Կարեն Վարդանյանները պատրաստակամություն են հայտնել իրենց միջոցներով իրականացնել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի վերականգումը: Այս մասին հայտնում է մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը: Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում է: «Ինչպես կամայական շինարարական, վերականգնման կամ նորոգման աշխատանքներ օրենքով սահամանված կարգով անհրաժեշտ է իրականացնել մասնագետի կողմից նախագծված…














