fbpx
Խորհրդարան

Արդյունքները սարսափեցնող են. Ավարտվեց ԱԺ ներքին աուդիտի անցկացման հերթական փուլը

Ավարտվեց ՀՀ Ազգային Ժողովի Ներքին Աուդիտի անցկացման հերթական փուլը, որի ժամանակ ուսումնասիրվում էր մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանման 2017-2018թթ-ի աշխատանքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկապես ստացված արդյունքները սարսափեցնող են, որոշ խախտումներ նույնիսկ անհավատալի, այդ պատճառով որոշեցի այն ներկայացնել հանրությանը։ Ընտրանքային (այսինքն ոչ բոլոր փաստաթղթերի) ուսումնասիրության արդյունքում արձանագրվեց օրենքների, աշխատանքային կարգերի պահանջների խախտման, թերացումների և տարատեսակ այլ սխալների մոտ 763 դեպք 2 տարվա կտրվածքով։

Ցավոք, տեղեկատվության գաղտնիության սկզբունքից և ՀՀ օրենսդրությանը համապատասխան աշխատելու հրամայականից ելնելով՝ չեմ կարող հրապարակել այդ ինֆորմացիան: Միայն կփաստեմ, որ ի թիվս հարյուրավոր խախտումների, արձանագրվել են.

հետին ամսաթվով ընդունված մի շարք կարգադրություններ և որոշումներ,

կարգադրությունների գրքերից հերթական տողերը չլրացրած և բացակայող ՀՀ ԱԺ նախագահի կարգադրություններ,

հրամանագրքերից հերթական տողերը չլրացված և բացակայող Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հրամաններ,

բացահայտվել է մրցութային փաթեթի կորստյան դեպք,

ուսումնասիրված մրցութային փաթեթներում արձանագրվել են տարատեսակ խախտումներ,

ուսումնասիրված անձնական գործերից բացակայում են որոշ փաստաթղեր,

մրցույթի հայտարարության, փաստաթղթերի մեջ նշված ժամկետների խախտման հետ կապված խնդիրներ,

թղթերի կույտ հիշեցնող մրցութային փաթեթների առկայություն,

պաշտոնում նշանակման հետ միաժամանակ դասային աստիճանի շնորհման խախտման դեպքեր,

ոչ աշխատանքային օրով կազմված մի շարք կարգադրություններ և որոշումներ,

ուսումնասիրված անձնական գործերում առկա, սակայն տարատեսակ խնդիրներով փաստաթղթեր,

փորձաշրջանի ավարտից հետո եռօրյա ժամկետում դասային աստիճանի շնորհման խախտման դեպքեր,

Վերապատրաստման գործընթացն ըստ կարգի (ՆՈ-025-Ն) իրականացման թերություններ,

Ոչ ամբողջական ատեստավորման փաստաթղթեր, փաթեթներ, ավելի շուտ թղթերի կույտ հիշեցնող փաթեթներ,

Մատիտով նշված կարգադրությունների և հրամանների համարներ

Դասային աստիճան պետք է շնորհվեր, չի շնորհվել

Այս շարքը կարելի է շատ երկար թվել:

Հ․ Գ․ Խախտումների այսպիսի ծավալներ տեսնելով՝ հարց է առաջանում․ հասկացանք կառավարման գիտելիքների, հմտությունների բացակայություն, թերևս հասկանալի է նաև մարդկային ռեսուրսների կառավարման կարողությունների բացակայություն, կարելի է ընդունել նաև ներքին աուդիտի մասնագիտական թերացում, բայց իրավական գիտելիքներ ունեցող մասնագետներ էլ չե՞ն եղել աշխատակազմում։ Չեմ կարողանում խելքին մոտ պարզաբանում տալ այս վիճակին:

Ի դեպ, վերոնշյալ դեպքերի մեջ ներառված չեն այն դեպքերը, որոնք առևերևույթ քրեական տարրեր կարող են պարունակել։

Ներկայումս ընթացքում է գնումների գործընթացի ներքին աուդիտը>:

https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/2649887278427657

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ