fbpx
Քաղաքականություն

ԱԺ աշխատակազմի ղեկավարը ցանկացել է ազատվել և վատ վիճակից դուրս բերել Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Արարատ Միրզոյանն օրերս իր կարգադրությամբ ծառայողական քննություն անցկացնելու որոշում ընդունեց՝ պարզելու, թե ով կամ ովքեր են թերացել իրենց աշխատանքում և ԱԺ աշխատակիցներին ապօրինի հրամաններով կադրերի ռեզերվ ուղարկել։

Բանն այն է, որ չնայած այդ հրամանագրերն արձակել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, սական, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը համաձայնեցված է եղել Միրզոյանի հետ, ուստի հիմա արդար չէ Գալստյանին «քավության նոխազ» դարձնելն ու հարցը նրա ազատմամբ փակելը։

Կա տեղեկություն, որ վերջինս ինքնակամ է ցանկացել ազատվել և ընկերոջը՝ ԱԺ նախագահին, վատ վիճակից դուրս բերել, բայց ասել են՝ սպասիր: Տիգրան Գալստյանի հետ արդեն մի քանի օր է՝ կապ հաստատել չի հաջողվում, նա չի պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ