Տիգրան Կիրակոսյան
Կառավարությունն ամեն ինչ կանի, որ մարզիկները աջակցություն զգան․ պարգևատրում նախագահի նստավայրում
Այսօր՝ փետրվարի 21-ին, Նախագահական նստավայրում պարգևատրվեցին 2019 թվականի արդյունքներով «Տարվա 10 լավագույն մարզիկների» ցանկում ընդգրկված մարզիկները՝ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը,մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը: 2019 թվականի տասը լավագույն մարզիկներին պարգևատրեց անձամբ վարչապետը: Հիշեցնենք, որ…
Եվրոպական խաղեր. հայ սամբիստը նվաճեց ոսկե մեդալ՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին
Հայաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերում։ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր։ Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով հաղթանակ տարավ։ Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7։0։…
Եվրոպական խաղեր. Տիգրան Կիրակոսյանը կպայքարի ոսկե մեդալի համար ադրբեջանցու դեմ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում մեկնարկել է մրցումային երրորդ օրը։ Հունիսի 23-ին պայքարի են դուրս եկել սամբիստները։ Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ)։ Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսեց 1/4 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն ուկրաինացի Ռոման Բրատչենկոն էր։ Հայ սամբիստը հաղթեց 7։0 հաշվով և դուրս…
Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Իսպանիայի Խիխոն քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակչում, մրցելով ռուս Եվգենի Երյոմինի հետ, Կիրակոսյանը հաղթեց նրան 2:1 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նշենք, որ Տիգրան Կիրակոսյանը արդեն երրորդ տարին անդընդմեջ դառնում է Եվրոպայի չեմպիոն:
Հայ մարզիկները մեդալակիր են դարձել սամբոյի ԵԱ-ում
Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 7 ներկայացուցիչներ: Նրանցից 3-ը հաջողություններ են գրանցել: Մարզական սամբոյի 68 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը և մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Պողոս Բադալյանը արժանացել են բրոնզե մեդալների, իսկ Տիգրան Կիրակոսյանը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում է:
Հատուկ խնամքի կարիք ունեցող ու հաշմանդամ երեխաները կհաճախեն հանրակրթական դպրոցներ
Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 1-ից Շիրակի մարզն անցնում է համընդհանուր ներառական կրթության համակարգի: Իսկ սա նշանակում է, որ դպրոցներում ստեղծվելու են այնպիսի պայմաններ ու միջավայր, որ, անկախ մտավոր ու ֆիզիկական հնարավորություններից, որևէ երեխա կրթությունից դուրս չմնա: Համընդհանուր ներառական կրթության ծրագրին անցումը ենթադրում է նաև մարզում գործող հատուկ դպրոցների վերակազմավորում աջակցության կենտրոնների: Այսպիսի փոփոխություն է…






