fbpx
Սպորտ

Կառավարությունն ամեն ինչ կանի, որ մարզիկները աջակցություն զգան․ պարգևատրում նախագահի նստավայրում

Այսօր՝ փետրվարի 21-ին, Նախագահական նստավայրում պարգևատրվեցին 2019 թվականի արդյունքներով «Տարվա 10 լավագույն մարզիկների» ցանկում ընդգրկված մարզիկները՝ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը,մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը:

2019 թվականի տասը լավագույն մարզիկներին պարգևատրեց անձամբ վարչապետը: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին նախարարության կողմից Հայաստանի տասը լավագույն մարզիկները պարգևներ չեն ստացել:

«Մեծարգո օլիմպիական չեմպիոններ՝ բոլոր ժամանակների, մարզիկներ, մարզիչներ, պետական այրեր ուրախ եմ շատ այսօրվա մեր հանդիպման համար:

Սա գործնական մեկնարկն է մեր քաղաքական այն հայտարարության , որ սպորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն:

Մեր ռազմավարությունն է մինչև 2050 թվականն ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ: Շատերի համար սա անհավանական է թվում: Սա կոչ է ոչ թե անել այն, ինչ հնարավոր է, այլ այն, ինչ անհնար է: Մեր մարզիկների հաղթանակները միազգային ասպարեզներում ոչ միայն նրանց անձնական հաջողությունն է, մարզիչների, մարզադպրոցների հաղթաակները, այլ պետության, երկրի մեծ նվաճումը:

Ունենք քաղաքական որոշում, որ պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին, անենք ամեն ինչ, որպեսզի հայկական սպորտը մեծ զարգացում ունենա: Մեր չեմպիոնները պետք է դառնան ընդօրինակելի կերպար եկող սերնդի, երիտասարդության համար: Համոզված եմ ձեզնից յուրաքանչյուրը գիտի, թե Հայաստանում մարդիկ ինչ հուզմունք են ապրում, երբ հաղթանակի բերկրանքի պահերին բարձրանում է Հայաստանի դրոշն ու հնչում հիմնը:

Պետք է հասկականք, որ չեմպիոնները չեմպիոն չեն ծնվում, դառնում են և դրա համար պետք է ունենանք մարզական լավ ենթակառուղվածքներ, մարզադպրոցներ, մարզագույք, պայմաններ: Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամեն ինչ կանի, որ մարզիկները զգան մեր աջակցությունը: Շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում 2019 թվականի լավագույն տասը մարզիկներին, սպորտային հանրությանը, մարզիչներին:

Մաղթում եմ նորանոր հաղթանակներ»,-իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ