Տիգրան Մանսուրյան
Նշվում է Տիգրան Մանսուրյանի 87-ամյակը
Տիգրան Մանսուրյանի 87-ամյակը նշվում է Երևանի մետրոպոլիտենում, որտեղ կհնչեն նրա երաժշտությունը։
Տիգրան Մանսուրյանը տոնում է ծննդյան 84-ամյակը
Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը տոնում է ծննդյան 84-ամյակը: Մաեստրոն ծնվել է 1939թ-ի հունվարի 27-ին Բեյրութում: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ ժողովրդական արտիստ է: Նրա ստեղծագործությունները XX դարի եվրոպական երաժշտության նվաճումների և հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ինքնատիպ համադրում է: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով…
Հունվարի 26-ին մետրոպոլիտենի կայարաններում հնչելու են մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները
Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան նախօրեին՝ հունվարի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչելու են ՀՀ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
«Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է։ Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել»։ Այսօր հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է։ Azat TV-ին շնորհավորում է մաեստրոյին ծննդյան տոնի առթիվ։ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թ. Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է…
Հայկ Մելիքյանը կկատարի Տիգրան Մանսուրյանի թիվ 2 Ֆանտազիան
Դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը նոյեմբերի 4-ին ելույթ է ունենալու Բեյրութում։ Այս մասին Հայկ Մելիքյանը գրել է Facebook-ի իր էջում։ «Լիբանանում տեղի ունեցող վերջին ճգնաժամերին ի պատասխան շատ ցանկանում էի սեր ու հույս փոխանցել այդ հյուրընկալ ու հայերիս համար այդքան հարազատ ժողովրդին։ Ինձ հիացնում է նրանց ապրելու կամքը, և ես մեծ սիրով ցանկանում եմ…
Մշակութային տիեզերքում ծնվեց մի նոր աստղ, որի լույսը հասնելու է աշխարհի բարձր բեմեր. Դումանյան
Հուլիսի 5-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալել էր Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը: Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին հանդես են եկել «Բարեկամության…
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
Այսօր մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. ծնվել է 1939 թ. Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ.Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանիդասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան: Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր,…
Հանճարեղ Մանսուրյանը՝ ընթացող պատերազմի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մեր ամբողջ կռիվը, մեր տուն-տեղ, հող, այգի, ավանդույթ, սրբություն, հայոց լեզու պահելու ուղղությամբ է», – ասում է Տիգրան Մանսուրյանը։ Նրա խոսքն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․
Ստենվեյ ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում (մուտքը՝ Մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքից) տեղի կունենա «Ստենվեյ» (Steinway) ռոյալի շնորհանդեսը։ Թանկարժեք երաժշտական գործիքը, որն իր կարգի մեջ Հայաստանում եզակի է, Մարզահամերգային համալիրը ձեռք է բերել Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից ՀՀ կառավարության աջակցությամբ։ Շնորհանդեսի ընթացքում «Ստենվեյ» ռոյալի…
Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել Տիգրան Մանսուրյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին: Նախագահը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ…
Հայաստանը կրկին դառնում է դասական երաժշտության միջազգային կենտրոն. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մի խումբ մասնակիցների, որոնց թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ: Ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած երաժիշտներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և…
Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգաշարի եզրափակիչ ակորդը կտրվի Գյումրիում. Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում «Մանսուրյան-80» համերգաշարին նվիրված գրառում է կատարել. «Օպերայի դահլիճում երեկոյան հրաշալի համերգով ամփոփեցինք «Մանսուրյան-80» համերգաշարի երևանյան հատվածը: Իր ներկայությամբ երեկոն պատվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շնորհակալ եմ մեր թիմին՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի գլխավորությամբ, հոբելյանին վայել բարձր մակարդակով այս համերգաշարը կազմակերպելու համար: Շնորհակալ եմ նաև ՀՀ կառավարությանը՝ կարևոր աջակցութան համար: Վստահ…
Այդ ռոյալը ոչ թե ես եմ նվիրել Մանսուրյանին, այլ Հայաստանի ժողովուրդը․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութին կից գրել է. «Չցանկացա դահլիճում Մաեստրոյից հետո խոսել՝ բայց պիտի ճշգրտեմ, որ այդ ռոյալը ոչ թե ես եմ նվիրել իրեն, այլ Հայաստանի ժողովուրդը, որովհետև այն ձեռք է բերվել ՀՀ պետական բյուջեի՝ վարչապետի հիմնադրամի միջոցներով»: Ավելի վաղ մաեստրո Տիգրան Մանսուրյանը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն…
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին: Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ դասական երաժշտության վարպետի կինոերաժշտությունը ներկայացնող ստեղծագործությունները:…
Երևանում նախորդ տարվա համեմատ 2 մլրդ 186 մլն դրամով ավելի եկամուտ է հավաքվել
«Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայում այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն…















