տոնավաճառ
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերն այցել են Արցախի բարիքներ ցուցահանդես-տոնավաճառ
«Երևան-Ստեփանակերտ» համագործակցության շրջանակում Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում այսօր բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքներին ու ծառայություններին ծանոթացել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ղեկավարները շրջել են տաղավարներով, զրուցել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ և վստահեցրել,…
«Հրազդան» մարզադաշտի հարակից տոնավաճառը կգործի մինչև դեկտեմբերի 30-ը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածի գյուղատնտեսական տոնավաճառը դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործի ամենօրյա ռեժիմով՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն»։ https://www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia/posts/3774224025975798?__cft__%5B0%5D=AZUerpG_IJau2u4A1RoxoBGYrBI-PsFfzKtSmz1EbtgHNlXk5Iuze2gT8488ipTWjxjvM6J2hbwrB8_YnV48ILOlUp7HTq05941Zf83wfpxOxOp1CVmUw-J4p5SineeW6tFpCxjHdAk8YKdzl8N5cWrF341y7sPmw0ExeqRqgafXSg&__tn__=%2CO%2CP-R
Փեթակ տոնավաճառը վերաբացվել է
«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. առևտրի գործունեություն իրականացնողների՝ վարձավճարի միանվագ զեղչման պահանջը բավարարվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը: «Նախարարության մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում տնօրինությունը առևտրի գործունեություն իրականացնողների հետ եկել է համաձայնության: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բավարարվել է վարձավճարների միանվագ զեղչման պահանջը»,-նշել է Օհանյանը:
Մալաթիայի գորգերի տաղավարում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ
Մարտի 22-ին, ժամը 21:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող գորգերի տոնավաճառի վագոն-տաղավարներից մեկում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ…
Հայտնի է, թե երբ կմեկնարկի Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀԳԱ-ի և «ԻԲԲԻ Արմենիայի» համագործակցությամբ՝ փետրվարի 19-21-ը կանցկացնի արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր. պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին, ժամը 14:00-ին: Տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների…
Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը՝ Սուրբ ծննդյան տոնավաճառի ժամանակ
Զոհրաբ Մնացականյան․ Շատ ուրախ եմ և շնորհակալ, որ արձագանքեցիք ու եկաք այս միջոցառմանը։ Շատ կարևոր միջոցառում է։ Գիտեք՝ մենք ունենք «Բարի գալուստ Հայաստան» հիմնադրամ, որն Արգործնախարարության կողմից ձևավորված մի հարթակ է, որով մենք փորձում ենք միավորել և Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, դիվանագիտական անձնակազմի հետ միասին աշխատել տարբեր հարցերի շուրջ, աջակից լինել Հայաստանում աշխատող մեր օտարերկրյա գործընկերներին…
Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությամբ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Շարժայի գրքի միջազգային տոնավաճառին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակության կազմում էին՝ «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը, «GSM» ստուդիան և «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ն: Տոնավաճառին ներկայացվել է վերը նշված հրատարակչությունների վերջին տարիներին հրատարակած հայերեն, անգլերեն գրքերը՝ Հայաստանի մասին,…
Ռոհանին ներկայացրել է աշխարհի ամենամեծ ձեռագործ կարպետը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներկայացրել է աշխարհի ամենամեծ ձեռագործ կարպետը Թավրիզ քաղաքում ընթացող կարպետների տոնավաճառի ժամանակ: Կարպետն ունի 600 քառ. մետր մակերես: Մոտավորապես 6 տարի է պահանջվել այն գործելու համար: Նշվում է, որ կարպետների տոնավաճառը կշարունակվի մինչև օգոստոսի 4-ը: Միջոցառման ընթացքում իրենց կարպետներն են ներկայացնում տարբեր երկրների ներկայացուցիչներ:
Պիկասոյի նկարը վերավաճառքի ժաանակ շատ էժան է վաճառվել
Նշանավոր իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը տոնավաճառում գնվել է ընդամենը 230 ֆունտ սթերլինգով։ Այս մասին հաղորդում է Sky News-ը: Ստեղծագործությունը շատ նման է լեգենդար իսպանացի նկարչի մեկ այլ՝ 1930 թվականին ստեղծված «Լողացողը՝ նստած ծովափին» նկարին: Կտավը վաճառքում գնվել է հին իրերի սիրահար Ֆիլիպ Ստեպլտոնի կողմից: Սկզբում 52-ամյա Ստեպլտոնը կեղծ է կարծել նկարի վրա գրված «Պկիսասոյի…
Սևիլյայում բացվել է ամենամյա տոնավաճառ
Սևիլյայում բացվել է ամենամյա տոնավաճառ: Տոնավաճառը կտևի մեկ շաբաթ, որի ընթացքում հյուրերին և քաղաքի բնակիչներին սպասվում են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ և ուրախ խնջույքներ: Տոնավաճառի հարթակում տեղադրված վրանների և կրպակների շնորհիվ այնտեղ նույնիսկ կարելի է մնա, համեղ սնունդ փորձել, պարել և շփվել ընկերների հետ:











