տոն
Զորամիավորում նշվել է խաչվերաց տոնը
Սեպտեմբերի 12-ին N զորամիավորման զորամասերում նշվել է Խաչվերացը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և խորհրդանշում է գերությունից խաչի վերադարձը։ Զորամիավորման ավագ գնդերեց Տեր Սամուել Սարգսյանի ձեռամբ մատուցվել է Խաչվերացի Սուրբ պատարագ, զինծառայողներին բացատրվել է տոնի խորհուրդը։
Մոսկվայում անցկացվել է «Ծիրան» հայկական փառատոնը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում երեկ՝ օգոստոսի 28-ին, Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի «Արմենիա» տաղավարում անցկացվել է «Ծիրան» անվանումը կրող բազմազգ փառատոնը, որի ժամանակ անցկացվել են մի շարք միջոցառումներ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջից։ Միջոցառման մեծ թվով մարդիկ են մասնակցել՝ ամենատարբեր բնագավառներից, այդ թվում՝ սպորտային և մշակութային գործիչների, ինչպես նաև մասնակիցներ են եղել հայ…
Փայլանը շնորհավորել է Վարդավառի առթիվ
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն խոսել է վարդավառի մասին և շնորհավորել հայ ժողովրդին: «Այսօր մեզ՝ հայերիս մոտ Վարդավառի տոնն է: Մենք ջուր ենք ցողում միմյանց վրա՝ տոնելով Նոյի ժամանակ եղած ջրհեղեղից հետո օրհնությունների անձրևով կյանքի վերսկսումը։ Այսպես մենք նշում էինք այս զվարճալի տոնն Անատոլիայի բոլոր քաղաքներում: Միացեք մեզ, դուք շատ կզվարճանաք: Ուրախ տոն»,-ասել է…
ԿԳՄՍՆ ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին անակնկալներ կմատուցեն երեխաներին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին կիրականացնեն բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հետաքրքիր, գունեղ, ինտերակտիվ, ուսուցողական և երաժշտական միջոցառումները կապահովեն երեխաների հունիսմեկյան տոնը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ. Ազատության հրապարակը կվերածվի հեքիաթային վայրի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանի քաղաքապետարանի և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքն ու Ազատության հրապարակը կվերածի…
Ազատ Դեմոկրատները շնորհավորական ուղերձ են հղել Հանրապետության տոնի առթիվ
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը գրառում է կատարել Facebook-ում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հանրապետության տոնի առթիվ, մաղթում խաղաղություն ու քաջառողջություն, անկոտրում կամք ու բազում հաղթանակներ: Առաջին Հանրապետության օրը մեր պատմության կարևորագույն տոներից է՝ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: 1918 թ. մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունը: Այսօր էլ, տոնելով ու արժևորելով այս…
Պատարագ՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր Սուրբ Զատիկի տոնն է։ Դրա առթիվ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվում է պատարագ։
Արման Թաթոյանը շնորհավորել է ասորական համայնքի Նոր տարին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։ «Հայաստանում ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։ Այս հինավուրց տոնը, որը խորհրդանշում է բնության վերածնունդը, թող առողջություն ու երջանկություն բերի բարեկամ ասորիների ընտանիքներին: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն…
Մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին կտոնախմբի Ծաղկազարդը
Վաղը Ծաղկազարդ է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: «Մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին կտոնախմբի Ծաղկազարդը: Այն հիշատակությունն է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ Ավետարանական իրադարձության», – նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի Facebook-ի էջում: https://www.facebook.com/infoservicesofmothersee/videos/245406263975092
Այսօր Կանանց միջազգային օրն է
Մարտի 8-ը համարվում է Կանանց միջազգային օրը, որի սկզբնական անվանումը եղել է Աշխատավոր կանանց միջազգային օր։ Այս օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։ Կանանց միջազգային օրվա սկիզբը դրվել է 1910 թվականին, երբ գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը՝ Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։ Հետագայում՝ 1917 թվականին, Խորհրդային…
Ինչո՞ւ վարչապետը չի մասնակցում Սուրբ Ծնունդի պատարագին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ պատարագին։ Այս հարցով ArmenPress-ը կապ է հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է», – ասել է Գևորգյանը։
Փաստաբանների մասնագիտական տոնը շնորհավորել է Արման Թաթոյանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է փաստաբաններին մասնագիտական տոնի առիթով․ «Շնորհավորում եմ ձեզ փաստաբանի օրվա առիթով: Փաստաբանի մասնագիտական հեղինակությանն ու փաստաբանության նկատմամբ վստահությանը պետք է աջակցենք բոլորս: Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը: Այս կերպ է փաստաբանի աշխատանքը դառնում արդյունավետ մեզնից յուրաքանչյուրին…















