fbpx
Աշխարհ

Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատիկի տոնը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին և բոլոր ռուսաստանցիներին Քրիստոսի պայծառ հարության տոնի կապակցությամբ:

«Կյանքի, բարության և արդարության հաղթանակը մարմնավորող Զատկի տոնը բարոյական մեծ կարևորություն ունի: Այն արթնացնում է հավատ, հույս, ուրիշներին օգնելու ձգտում», -ասել է նա:

«Եկեղեցին անխոնջ կերպով քարոզում է բարձր իդեալներ և ընտանեկան ավանդույթներ հասարակության մեջ, ինչպես նաև հոգ է տանում աճող սերնդի դաստիարակության մասին, շատ բան է անում սոցիալական խնդիրները լուծելու համար», – ավելացրել է ՌԴ նախագահը:

Շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ