տուգանային հարված
Լապորտան քննադատում է «ամոթալի» մրցավարությունը Բարսելոնայի և Խետաֆեի ոչ-ոքի խաղում
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան խստորեն քննադատել է մրցավարական որոշումները իր թիմի վերջերս կայացած 1-1 ոչ-ոքի խաղում Լա Լիգայում Խետաֆեի դեմ։ Լապորտան, ելույթ ունենալով առանձին խարդախության գործով վկայություն տալուց հետո, չի զսպել իր զգացմունքները խաղի առանցքային դեպքի վերաբերյալ։ «Խետաֆեի դեմ խաղում մրցավարությունը բացարձակ ամոթ էր։ Կունդեի դեմ կատարված խախտման համար տուգանային չնշանակելը սկանդալ է», – հայտարարել…
Մբապեն` Մադրիդ-Բիլբաո խաղում իր սխալի մասին
Կիլիան Մբապեն ընդունել է իր սխալը, որը կարևոր դեր ունեցավ Ռեալ Մադրիդի 2-1 հաշվով պարտության մեջ Ատլետիկ Բիլբաոյի հետ Լա Լիգայի խաղում: Ֆրանսիացի հարձակվողը երկրորդ անգամ անընդմեջ տուգանային հարվածում ձախողվեց, ինչի պատճառով ավելի մեծ ճնշման տակ հայտնվեց, հատկապես Լիվերպուլի դեմ հանդիպումից հետո։ Սան Մամեսում կայացած լարված խաղում Ալեխանդրո Բերենգերը երկրորդ կեսի սկզբում բացեց հաշիվը Բիլբաոյի…
Ռումինիայում ֆուտբոլիստը խորամանկ քայլով օգնել է իր թիմին գոլ գրանցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 4-ին ՝ Ֆուտբոլի Ռումինիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Աստրա» – «Պոլիտեխնիկ» խաղում (4:0) արտասավոր դեպք է գրանցվել։ Դրվագներից մեկում «Պոլիտեխնիկ»-ի ֆուտբոլիստները խախտել են կանոնները տուգանային հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա։ Տանտերերի ֆուտբոլիստը, ուշադրություն չդարձնելով խոտածածկին պառկած թիմակցին, խաղարկել է գնդակը և փոխանցել հարձակվողին, որն էլ գոլի հեղինակ է դարձել: https://twitter.com/drafts_2/status/1191416048077168641
Զարմացա, որ Ռամոսը ինձ է նմանակում. Անտոնին Պանենկա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անտոնին Պանենկայի անունը ֆուտբոլի պատմության մեջ մտել է 1976 թվականի Եվրոպան առաջնության եզրափակչում Գերմանիայի դեմ «Կարմիր աստղ» մարզադաշտում կայացած հիշարժան տուգանայինով։ Պանենկան վճռական հարված էր հասցրել Սեպ Մայերի պաշտպանած դարպասին։ Այդ տուգանայինը հաճախ է ընդօրինակվել ՝ երբեմն զվարճալի էֆեկտի համար, երբ դարպասապահը պարզապես կանգնած է իր տեղում ՝ գնդակը ձեռքին բռնած։ Պանենկայի նորարարական հնարքի…
Դարպասապահը անվրեպ իրացրել է տուգանայինը և հաղթանակ պարգևել իր թիմին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նորվեգիայի առաջին դիվիզիոնի խաղում «Ուլենսակեր/Քիսա» ակումբը 2:1 հաշվով հաղթել է «Սկեյդին»: «Քիսան» 89-րդ րոպեն պարտվել է, սակայն թիմին օգնության է հասել դարպասապահ Ստեֆան Հագերուպը, որը մոտեցել է գնդակին և անվրեպ իրացրել տուգանային հարվածը: 94-րդ րոպեին նորվեգական ակումբը կարողացել է ևս մեկ գոլ խփել և կամային հաղթանակ տոնել:
Ֆանտաստիկ գոլ տուգանայինից ՝ Լիբերտադորեսի կանանց Գավաթի խաղարկության ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լիբերտադորեսի կանանց Գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Կոլումբիայի «Ամերիկան» 1:0 հաշվով առավելության հասավ Պարագվայի «Լիբերտադի» նկատմամբ: Միակ գոլը 40 մետրից հարվածով խփել է 29-ամյա Մարիա Կատալինա Ուսմեն։ Ella es MARIA CATALINA USME, la 10, la capitana de @AmericaCaliFem, La mejor con la pelota. 🇦🇹⚽️ Digaaaanmeee algo de este SEÑOR GOLAZO.😍 pic.twitter.com/5fhl55rEwy — Allison Nathalia…
Պաբլո Էրվիասը տուգանայինից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Վալյադոլիդի» ֆուտբոլիստ Պաբլո Էրվիասը «Օսասունայի» դեմ Լա Լիգայի չորրորդ տուրի խաղում tուգանային հարվածից գեղեցիկ գոլ է խփել։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, «Օսասունան» խուսափեց պարտությունից 81-րդ րոպեին: Իսպանիայի առաջնությունում առաջատարը «Սևիլիան» է, որը չորս խաղում վաստակել է 10 միավոր։







