Տրնասֆեր
Ուզում եմ ցավ պատճառել նրանց․ Ռակիտիչը՝ Բավարիայի հետ խաղի մասին
Կատալոնական «Բարսելոնայից» «Սևիլյա» տեղափոխված Իվան Ռակիտիչը խոսել է սպասվող UEFA-ի սուպերգավաթի հանդիպման մասին։ «Շատ կարևոր հանդիպում է լինելու: Գերմանացիները հրաշալի մարզավիճակում են և վստահ հանդիպումներ են անցկացնում: Դա է պատճառը, որ ուզում եմ ցավ պատճառել նրանց: Հրաշալի կլինի հաղթել Եվրոպայի լավագույն ակումբին», – Ռակիտիչի խոսքերը փոխանցում է Marca-ն:
Բարսելոնան մերժել է Ինտերի առաջարկը
«Բարսելոնան» մերժել է Արթուրո Վիդալին վարձակալելու Միլանի «Ինտերի» առաջարկը։ Կատալոնական ակումբը ցանկանում է Վիդալին այլ ակումբ ուղարկել ոչ թե վարձակալությամբ, այլ տրանսֆերը վաճառելով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Վիդալը «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման։ Չիլիացին կատալոնական ակումբում հանդես է գալիս 2018 թվականից։
Պաշտոնական․ բոսնիացի հարձակվողը տեղափոխվեց Ալաշկերտ
«Ալաշկերտի» ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել բոսնիացի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ: 2015-2018 թթ. 26-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Ռադնիկ» ակումբում, որի կազմում 2015/2016 մրցաշրջանում նվաճել է երկրի գավաթը: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը և նոր առաջնության մեկնարկը Ալեքսանդր Գլիշիչն անցկացրել է Երևանի «Ուրարտուի» կազմում ` դառնալով 5 գոլի հեղինակ: «Մի քանի անգամ…
Հայտնի է Լուկակուի աշխատավարձի չափը Ինտերում․ Corriere dello Sport
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն առաջիկա ժամերին պաշտոնապես կդառնա «Ինտեր»-ի ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, 26-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 9 միլիոն եվրո: Նշենք, որ ներկա պահին բելգիացին բուժզննում է անցնում միլանյան ակումբում:
Որքան գումարի դիմաց է պատրաստ Բարսան հրաժարվել Կոուտինյոյից
RAC1-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբը։ Նշվում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է հրաժարվել բրազիլացի ֆուտբոլիստին առնվազն 100 միլիոն եվրոյի դիմաց։ Բայց «Բարսան» այդպես էլ շահավետ առաջարկ չի ստացել Կոուտինյոյի համար։ Ըստ աղբյուրի՝ պոտենցիալ գնորդ համարվում էր «Լիվերպուլը», բայց Կլոպի հայտարարությունից հետո, որ այդ տրանսֆերը ռեալ չէ, գնման այլ…
Նեյմարի հարցով ոչ պաշտոնական շփումներ «Բարսելոնայի» հետ եղել են․ Լեոնարդո
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է Նեյմարի մասին։ Նրա խոսքերը փոխանցում է Le Parisien-ը։ «Նեյմարը կարող է լքել ՊՍԺ-ն, եթե բոլորին ձեռնտու առաջարկ ստացվի։ Բայց այս պահին մենք չգիտենք, թե արդյոք ինչ-որ մեկը ցանկանում է գնել Ֆուտբոլիստին: Մի բան պարզ է, նման գործերը մեկ օրում չեն արվում։ Հասկանալի է, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ, բայց…
Ռունին Բորուսիայի կիսապաշտպանին խորհուրդ է տվել չհեռանալ ակումբից
Ըստ տեղեկությունների՝ Դորդմունտի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս առիթով կարծիք է հայտնել հայտնի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, ում խոսքերը մեջբերում է Bild-ը։ «Կարծում եմ՝ «Բորուսիան» լավ ակումբ է՝ հրաշալի երկրպագուներով: Այնտեղ վստահում են երիտասարդ խաղացողներին, և վերջին 12 ամսվա ընթացքում Սանչոյի առաջընթացն ապացուցում է դա: Նա պետք…







